Խտացման թռիչք, գազի գերձայնային հոսանքին բնորոշ տիրույթ՝ խզման մակերևույթ, որտեղ գազի հոսանքի ճնշումը, խտությունը, ջերմաստիճանը կտրուկ աճում են, իսկ արագությունը նվազում է։ Այդ մակերևույթի հաստությունը, ոչ շատ բարձր ջերմաստիճաններում, գազի մոլեկուլների ազատ վազքի երկարության կարգի է։ Շարժվող խզման մակերևույթը կոչվում է հարվածային ալիք։ Խտացման թռիչքն առաջանում է, երբ մարմինը շրջհոսվում է գազի գերձայնային հոսանքով կամ գերձայնային արագությամբ շարժվում է գազում։

Տարբերում են ուղիղ և շեղ խտացման թռիչքներ։ Ուղիղ խտացման թռիչքից գազի մասնիկների արագության ուղղությունը չի փոխվում, և հոսքի արագությունը միշտ դառնում է մինչձայնային, իսկ շեղ խտացման թռիչքից արագության ուղղությունը փոխվում է, և հոսքը կարող է մնալ գերձայնային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 93