«Խվաթայ-նամակ», «Խոդայ-Նամե» (գիրք թագավորաց), իրանական ժողովուրդների առասպելների, էպիկական ասքերի ու պատմական ժամանակագրությունների արձակ և չափածո ժողովածուներ։ Կազմվել են Սասանյանների օրոք (III—IV դդ.), միջին պարսկերենով։ VIII—IX դդ. սկսել են թարգմանվել արաբերեն՝ «Սիար ալ մուլուք» (թագավորների կենսագրություն) խորագրով։ «Խվաթայ-նամակ»-ի ոչ մի ժողովածու (բնագիր կամ թարգմանություն) ամբողջությամբ չի պահպանվել։ Դրանց մասին տեղեկություններ են հաղորդել արաբ պատմիչները և աշխարհագետները։ Հայտնի 9 ժողովածուներից 4-ը նվիրված է միայն Սասանյանների պատմությանը, մյուսները պարունակում են նաև առասպելներ ու էպիկական զրույցներ։ «Խվաթայ-նամակ»-ի, միջին պարսկական այլ երկերի և դրանց արաբերեն թարգմանությունների հիման վրա X դարի ֆարսի լեզվով կազմվել են «Շահնամեներ», որոնցից ամենանշանավորը Ֆիրդուսու «Շահնամե»-ն է։

Գրականություն խմբագրել

  • Османов M.H., Cводы иранского героического эпоса («Xyдай Намэ» и «Шахнамэ») Kaк источник «Шахнамэ» Фирдоуси
  • «Учетные записки института востоковедения», M., 1958, т. 19.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 92