Խռնդատ մերկացողուն

բույսերի տեսակ
Խռնդատ մերկացողուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ մերկացողուն (V. nudicaule)
Միջազգային անվանում
Verbascum nudicaule

Խռնդատ մերկացողուն (լատին․՝ Verbascum nudicaule), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-70 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Արմատամերձ տերևները փետրաձև հատված են, նշտարաձև կամ երկարավուն սեգմենտներով։ Ծաղկաբույլը սովորաբար ճյուղավորված է և ողկուզանման։ 12-22 մմ տրամագծով պսակը դեղին է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Գոռավան, Վեդի, Վաղարշապատ, Ուշակերտ)։ Աճում է նաև Նախիջևանում, Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Արևելյան Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատներում և ավազային անապատներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա Արարատյան դաշտում՝ ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության տարածքներում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ մերկացողուն» հոդվածին։