Խուրաման Էքրեմ ղիզի Ղասիմովա (ադրբ.՝ Xuraman Əkrəm qızı Qasımova, հունիսի 6, 1951(1951-06-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի օպերային երգչուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1986), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1994 թվականից Ստամբուլի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Նա դասավանդում է Բաքվի երաժշտական ակադեմիայում։ Ֆիդան Ղասիմովայի քույրն է[1][2]։

Խուրաման Ղասիմովա
Բնօրինակ անունադրբ.՝ Xuraman Əkrəm qızı Qasımova
Ծնվել էհունիսի 6, 1951(1951-06-06) (72 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Ժանրերօպերա և ռոմանս
Մասնագիտությունօպերային երգչուհի և մանկավարժ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Անկախություն» շքանշան Պատվո շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Lenin Komsomol Prize of the Azerbaijan SSR
 Khuraman Gasimova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խուրաման Ղասիմովան ծնվել է 1951 թվականի հունիսի 6-ին Բաքվում։ 1975 թվականին անվարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան։ 1976 թվականից հանդիսանում է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենակատար։ Մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների՝ «Կատարողների 5-րդ Անդրկովկասյան մրցույթ» (1977), Վոկալիստների Միխայիլ Գլինկայի անվան «7-րդ համամիութենական մրցույթը» (1977), Մարիա Կալասի անվան «Միջազգային մրցույթ» (1981): Նա նաև կատարողների Պ. Չայկովսկու անվան «8-րդ միջազգային մրցույթ»ի դափնեկիր է։ 1982 թվականից դասավանդում է Բաքվի երաժշտական ակադեմիայում[3]։

Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայի, Չեխոսլովակիայի, Մալթայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի բեմերում[4]։

Ներկայացումներ, դերերգեր խմբագրել

Հեղինակ Ստեղծագործություն Դեր
Ֆիքրեթ Ամիրով «Սեվիլ» Սեվիլ
Ուզեիր Հաջիբեկով «Քորոկլի» Նիգար
Ջակոմո Պուչինի «Բոհեմի» Մուզետա
Ջուզեպպե Վերդի «Օթելլո» Դեզդեմոնա
Ջուզեպպե Վերդի «Աիդա» Աիդա
Պյոտր Չայկովսկի «Եվգենի Օնեգին» Տատյանա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել