Խուսափանք (ֆր.՝ L'esquive), ֆրանսիական մելոդրամա, որը նկարահանվել է Աբդելատիֆ Քեշիշի կողմից,0ծ 2003 թվականին։ Ֆիլմը ստացել է չորս «Սեզար» կինոմրցանակ` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, սկսնակ դերասանուհի (Սարա Ֆորեստյե) և լավագույն սցենար անվանակարգերում[1], ինչպես նաև` մի շարք այլ ազգային և միջազգային կինոմրցանակներ։

Խուսափանք
ֆր.՝ L'Esquive
Երկիր Ֆրանսիա
Ժանրդրամա
Թվական2003
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԱբդելատիֆ Կեշիշ
ՊրոդյուսերԺակ Ուանիշ
Սցենարի հեղինակԱբդելատիֆ Կեշիշ և Գալիա Լակրուա
ԴերակատարներՍառա Ֆորեստիե, Սաբրինա Ուազանի, Osman Elkharraz?, Կառոլ Ֆրանկ և Մոհամմեդ Ռաշիդ Համի
ՕպերատորԼյուբոմիր Բակչեր
ՄոնտաժԳալիա Լակրուա
Պատմվածքի վայրՓարիզ
Տևողություն117 րոպե

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում Փարիզի քաղաքամերձ բնակարաններից մեկում։ Դեռահասների խումբը, որոնք հիմնականում ծագումով Աֆրիկայից են, պատրաստվում են դպրոցական թատրոնում ցուցադրել Պիեռ դե Մարիվոյի «Սիրո խաղ և իրադարձություն» պիեսը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Կրիմոն, 15 տարեկան ամաչկոտ դեռահաս էր։ Կրիմոն հետաքրքրություն չէր ցուցաբերում թատրոնի հանդեպ, բայց նրա գաղտնի սերը Լիդիայի հանդեպ, որը կատարում էր գլխավոր դերը ներկայացման մեջ, բեմադրությունը հետաքրքիր է դարձնում նրա համար։ Սկզբում նա Առլեկինի դերում միանգամայն անպատեհ ու անհաջող է երևում, սակայն աստիճանաբար սկսում է ներգրավվել փորձերի մեջ և ցույց է տալիս իր ունակությունները։ Կրիմոյի խորթ քույր Նանուն, որը հետևում էր եղբորը դպրոցում, դեմ էր ներկայացմանը նրա մասնակցությանը։ Հերոսների միջև եղած հարաբերությունները կրկնվում են պիեսում նկարագրված իրադարձություններում։

Դերերում խմբագրել

Օսման Ելկարազ ···· Կրիմո
Սառա Ֆորեստյե ···· Լիդիա
Սաբրինա Ուազանի ···· Ֆրիդա
Նանու Բենամու ···· Նանու
Խաֆետ Բեն-Ահմեդ ···· Ֆատկի
Օրելի Գանիտա ···· Մագալի
Կարոլ Ֆրանկ ···· ֆրանսիացի պրոֆեսոր
Խաժար Համլիլի ···· Զինա
Ռաշիդ Գամե ···· Ռաշիդ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ցանկ[2]
Կինոմրցանակ Տարի Անվանակարգ Թեկնածուներ Արդյունք
«Լյումեր» մրցանակ 2005 Լավագույն սցենար Աբդելատիֆ Քեշիշ Հաղթանակ [3]
Սեզար 2005 Լավագույն ֆիլմ Աբդելատիֆ Քեշիշ (ռեժիսոր) Հաղթանակ [1]
«Սեզար» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Աբդելատիֆ Քեշիշ Հաղթանակ
«Սեզար» մրցանակ լավագույն օրիգինալ և հարմարեցված սցենարների համար Աբդելատիֆ Քեշիշ, Գալիա Լակրուա Հաղթանակ
«Սեզար» մրցանակ ամենախոստումնալից դերասանի համար Օսման Ելկարազ Առաջադրում
«Սեզար» մրցանակ ամենախոստումնալից դերասանուհու համար Սարա Ֆորեստյե Հաղթանակ
Սաբրինա Ուազանի Առաջադրում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Academie-cinema.org. Palmarès par recherche: L'Esquive». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  2. Список наград и номинаций на сайте IMDb
  3. Allocine.fr. Prix et nominations: Lumières de la presse étrangère 2005

Արտաքին հղումներ խմբագրել