Խումարո, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շամդինանի գավառակում[1]։ Գտնվում էր Դիզա գյուղաքաղաքից 24 կմ հարավ-արևելք, համանուն գետակի վերին հոսանքի ափին։ Հանդիսանում էր համանուն գյուղախմբի կենտրոն։

Գյուղ
Խումարո
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՇամդինանի գավառակ
Այլ անվանումներԽումարու
Ազգային կազմքրդեր
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Եղել է հին հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին արդեն քրդաբնակ էր։ Գյուղը, ամրոցը և շրջակա անտառապատ անմատչելի լեռները պատկանում էին ոմն Մուսաբեկ քուրդ ցեղապետին։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խումարոյի ծայրին՝ ձորաբերանի վրա, կար քարաշեն, անառիկ ամրոց։ Գյուղն ուներ հայկական եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 821

Աղբյուրներ խմբագրել