Խուճուճիկ Սյուն (անգլ.՝ Curly Sue), Warner Brothers կինոստուդիայի արտադրած ֆիլմը, որը վարձույթի է հանձնվել 1991 թվականին։ Ջոն Հյուզի վերջին ռեժիսորական աշխատանքն է։

Picto infobox cinema.png
Խուճուճիկ Սյուն
անգլ.՝ Curly Sue
Curly Sue (movie poster).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն և մանկական ֆիլմ
Թվական1991
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հյուզ[1][2][3]
ՊրոդյուսերՋոն Հյուզ
Սցենարի հեղինակՋոն Հյուզ[2]
ԴերակատարներՋեյմս Բելուշի, Քելլի Լինչ[2][4], Էլիսոն Փորթեր[2][4], Ջոն Գեթց[4], Ֆրեդ Թոմփսոն[4], Բրենսկոմ Ռիչմոնդ[4], Սթիվ Կարել[4], Burke Byrnes?[4], Էդի Մաքլյորգ[4], Ջոն Էշթոն[4], Ely Pouget?[5] և Barbara Tarbuck?
ՕպերատորՋեֆրի Լ. Քիմբել
ԵրաժշտությունԺորժ Դելերյու
ՄոնտաժPeck Prior?
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՉիկագո
Տևողություն102 րոպե

ՍյուժեԽմբագրել

Բիլ Դենսերը (Ջեյմս Բելուշի) և նրա իննամյա աղջիկը` Սյուզանը («Curly Sue»` «Խուճուճիկ Սյու» մականունով) (Էլիսոն Փորթեր) ապրում են փողոցում` գոյատևման միջոցներ հայթայթելով մանր խաբեություններով։ Բիլն ասում է. «Մենք անում ենք դա` առանց օրենք խախտելու։ Ավելի ճիշտ` մենք չենք խախտում լավ օրենքները...»:

Մի անգամ Բիլը ոչ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է կազմակերպում, ըստ որի իրեն իբր թե մեքենա է խփում։ Այդ մեքենայի վարորդը լինում է ապահարզանների հարցով փաստաբան Գրեյ Էլլիսոնը (Քելլի Լինչ), որը հաջողակ, չամուսնացած կին է։ Գրեյը որպես ներողություն հյուրասիրում է Բիլին և Սյուին։ Շուտով նույն ստորգետնյա կայանում Գրեյը նորից մեքենայով խփում է Բիլին, այս անգամ` իրականում։ Մեղքի զգացումից նա Բիլին ու Սյուին տանում է իր տուն, ինչը ուժեղ բարկացնում է նրա ընկերոջը` Ուոլքերին։ Ըստ նրա` Գրեյը չպետք է անտուններին թույլ տար հիմարացնել իրեն, պետք էր պարզապես մի քիչ գումար տալ նրանց ու թողնել փողոցում։

Սյուզանի ու Բիլի համար ուրիշ կյանք է սկսվում, այն է` մաքուր անկողին, տնական ուտելիք ու հարմարավետություն։ Սակայն Գրեյն անհանգստանում է Սյուի զարգացման աստիճանով. ինը տարեկանում երեխան դեռևս չի կարողանում կարդալ։ Սյուն մարդկանց ապշեցնում է բարդ բառերը հեգելու կարողությամբ. նա կարողանում է հեգել «շնչահեղձություն» բառը, սակայն չի կարողանում նույնն անել պարզ «կատու» բառի հետ։ Բիլը մտադրված է հեռանալ ու շարունակել ապրել նախկին կյանքով, սակայն Գրեյը համոզում է նրան մնալ, քանզի ինքն արդեն կապվել է աղջկա հետ։ Նա Բիլի և Սյուի համար նոր հագուստ է գնում և նրանց ռեստորան է տանում, սակայն Ուոլքերը ռեստորանում նվաստացնում և վիրավորում է Բիլին, և վերջինս Սյուի հետ ստիպված է հեռանալ։ Ուոլքերի հետ վիճելով` Գրեյը փողոց է վազում ու միանում է Բիլին ու Սյուին։ Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում. Բիլն ու Սյուն, որ հիանալիորեն տիրապետում են փողոցային մանր խաբեություններին, ցույց են տալիս ապշահար եղած փաստաբան-տեսաբանին, թե ինչպես կարելի է համեղ ուտելիք ու հարմար գիշերակաց գտնել` անգամ փողոցում ապրելով։

Ավելի ուշ Բիլը խոստովանում է Գրեյին, որ իրականում Սյուն իր հարազատ աղջիկը չէ. նա պատահաբար հանդիպել է աղջնակի մորը Ֆլորիդայում, և այն բանից հետո, երբ կինը հանկարծամահ է եղել, Բիլն սկսել է հոգ տանել աղջկան, որին սիրում էր, ինչպես իր սեփական դստերը։ Երբ նա կորցրել է աշխատանքն ու գումարը, չի կարողացել ինքն իրեն ստիպել` աղջկան մանկատուն հանձնել, և սկսել է երկրով մեկ թափառել նրա հետ։ Գրեյն սկսում է հարգանք տածել Բիլի հանդեպ և որոշում է հետագայում ևս օգնել նրան։

Կյանքն սկսում է հունի մեջ ընկնել. Բիլն աշխատանքի է անցնում և որոշում է Սյուզանին դպրոց ուղարկել։ Սակայն մերժված Ուոլքներն սկսում է վրեժ լուծել Բիլից ու Գրեյից։ Նա զանգում է երեխայի իրավունքների կոմիտե, Բիլը բանտում է հայտնվում, քանի որ երբեք երեխայի օրինական խնամակալը չի եղել, իսկ Սյուզանին ուղարկում են մանկատուն։ Սակայն Գրեյը, որ բարձր որակավորմամբ փաստաբան էր, օգտագործում է իր կապերն ու անգամ դիմում է շանտաժի` ստիպելով իր հաճախորդներից մեկին` պարոն Առնոլդին, անհրաժեշտ փաստաթղթեր ձևակերպել Սյուզանի խնամակալությունն ստանձնելու համար, ինչպես նաև` գրավ է դնում` Բիլ Դենսերին ազատ արձակելու համար։ Այդ ընթացքում Ուուլքերը որոշում է հանդիպել Գրեյին նույն ստորգետնյա անցումում։ Սակայն Գրեյը, հասկանալով, որ հենց Ուոլքերն է վրեժից դրդված մատնել Բիլին ու Սյուին, մեքենայով հարվածում է նրան։ Գրեյը, Բիլն ու Սյուզանը միավորվում են ու ապրում իսկական ընտանիքի պես։

Ֆիլմի վերջում Գրեյը թողնում է փաստաբանի իր աշխատանքը, նրբաճաշակ Мерседес-500 SL ավտոմեքենան փոխարինում է աշխատանքային Jeep Cherokee-ով։ Սյուզանը, որ փողոցում է մեծացել և վաղուց ոչնչից ու ոչ ոքից չի վախենում, առաջին վախեցած քայլերն է անում անծանոթ ու անսովոր դպրոցի աստիճաններով. նրան, ինչպես և մյուս բոլոր երեխաներին, ձեռքով են անում մեքենայի մոտ կանգնած «ծնողները»։ Ֆիլմի լուսագրերի ցուցադրման ժամանակ Գրեյը, Բիլն ու Սյուն քայլում են փողոցում` ինչպես սովորական ամերիկյան ընտանիք։

ԴերերումԽմբագրել

  • Ջեյմս Բելուշի` Բիլ Դենսեր
  • Էլիսոն Փորթեր` Խուճուճիկ Սյու (Սյուզան Դենսեր)
  • Քելլի Լինչ` Գրեյ Էլլիսոն
  • Ջոն Գետց` Ուոլքեր Մաքքորմիք
  • Ֆրեդ Թոմփսոն` Բեռնարդ Օքսբար
  • Կամերոն Թոր` ավագ մատուցող
  • Բրանսկոմբ Ռիչմոնդ` Ալբերտ
  • Սթիվ Կարել` Տեսիո
  • Բերկ Բայրնս` բժիշկ Մաքսվել
  • Էդի ՄաքՔլարգ`Առնոլդի քարտուղարուհին
  • Գեյլ Բոգգս` Էնիզ Հոլլ

ԹողարկումԽմբագրել

Ֆիլմն առաջին անգամ էկրան է բարձրացել նոյեմբերի 2-ին` հավաքելով $4,974,958 հասույթ 1634 էկրանների վրա[6][7]։ Չնայած հիմնականում բացասական արձագանքներին` հաջորդ շաբաթ-կիրակի օրերին հասույթն ավելացել է 7%-ով` հասնելով $5.3-ի և այդ ցուցանիշով մնալով երկրորդ տեղում[7]։ Երրորդ հանգստան օրերին այն շարունակել է ցուցադրվել նույն թվով էկրանների վրա և հասույթի ցուցանիշով գրավել է առաջին տեղը` գերազանցելով առաջին և երկրորդ շաբաթների ցուցանիշները[7]։ Կանադայում և ԱՄՆ-ում վերջնական ունեցել է $33,691,313 հասույթ[7]։

Warner Home Video-ն ֆիլմը DVD ձևաչափով թողարկել է 2004 թվականի հունիսի 1-ին` Փորթերի հատուկ ներկայացմամբ ու մեկնաբանություններով։

ԸնդունելությունԽմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում բացասական արձագանքների է արժանացել։ Լենարդ Մալթինն իր Movie Guide-ում չորսից 1.5 միավոր է տվել ֆիլմին ու այն կոչել «Ջոն Հյուզի բանաձևային ֆիլմ, որտեղ բանաձևը չի աշխատում»[8]։ Halliwell's Film Guide-ը ֆիլմն անվանել է «սարսափելիորեն սենտիմենտալ և մանիպուլատիվ»[9]։

«Խուճուճիկ Սյուն» ունի 13% վարկանիշ` ըստ Rotten Tomatoes կայքի` հիմնված 15 ակնարկների վրա։ CinemaScore-ի հարցման արդյուքնում լսարանը ֆիլմին տվել է "B+" գնահատականը` ըստ A+-ից մինչև F սանդղակում[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0101635/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.siamzone.com/movie/m/1544
  3. http://www.filmaffinity.com/es/film798694.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.imdb.com/title/tt0101635/fullcredits
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «House Party 2` Tops At Box Office»։ Chicago Tribune։ Վերցված է 2010-11-12 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Curly Sue»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  8. Maltin Leonard (2008)։ «Curly Sue»։ Leonard Maltin's Movie Guide 2009։ Signet Books։ էջ 304։ ISBN 978-0-452-28978-9 
  9. Gritten, David, ed. (2007)։ «Curly Sue»։ Halliwell's Film Guide 2008։ Hammersmith, London: HarperCollins Publishers։ էջ 276։ ISBN 0-00-726080-6 
  10. «Cinemascore»։ CinemaScore։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-20-ին 

Արտաքին հղումներԽմբագրել