Խուլ եղինջ բծավոր
Խուլ եղինջ բծավոր | |
![]() Խուլ եղինջ բծավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Խուլեղինջայիններ (Lamioideae) |
Ցեղ | Խուլ եղինջ (Lamium) |
Տեսակ | Խուլ եղինջ բծավոր (L. maculatum) |
Միջազգային անվանում | |
Lamium maculatum |
Խուլ եղինջ բծավոր (լատ.՝ Lamium maculatum), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
ՆկարագրությունԽմբագրել
25-100 սմ բարձրությամբ ուղիղ, թույլ թավոտ ցողունով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Սրածայր տերևները հակադիր են, ձվաձև և կոթունավոր։ Օղակներում հավաքված ծաղիկները խոշոր են։ Զանգականման թավոտ բաժակը հինգ նշտարաձև սրված ատամիկներով է։ Բաց վարդագույն կամ մուգ կարմիր պսակը երկշուրթ է։ Պտուղները կազմված են 4 եռանիստ պտղիկներից[1]։
ՏարածվածությունԽմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում և խոտառատ սարալանջերին։ Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում[1]։
ՆշանակությունԽմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են տերևներն ու ծաղիկները։ Տերևները պարունակում են վիտամին C, կարոտին, դաբաղանյութեր, սապոնիններ, եթերային յուղեր, ֆլավոնոիդներ, իրիդոիդներ և այլն։ Պսակաթերթիկները հավաքում են, չորացնում և պատրաստում թեյ։ Երիտասարդ տերևներն օգտագործում են ապուրներ պատրաստելիս[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689