Խլածաղիկ

բույսերի ցեղ
(Վերահղված է Խուլաբույսից)
Խլածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խլածաղիկ (Scrophularia)
L., 1753

Խլածաղիկ (լատին․՝ Scrophularia), խռովխոտ, խլաբույս, խլածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։

Տարածում խմբագրել

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ժայռաճեղքերում, խոտածածկ լանջերին, քարացրոններում, գետերի, լճերի, առուների ափերին, մարգագետիններում, այգիներում և այլն։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 310), ՀՀ-ում՝ 24 տեսակ՝

  • խլածաղիկ ոսկեծաղկային (S.chrysantha),
  • խլածաղիկ խոշորաողկույզ (Տ. macrobotrys),
  • խլածաղիկ ժայռային (Տ. rupestris),
  • խլածաղիկ Թախտաջյանի (Տ. takhtajanii),
  • խլածաղիկ խայտաբղետ (Տ. variegata) և այլն։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունը քառակող է, բարձր.՝ 12-120 (երբեմն՝ 150) սմ։ Տերևները հիմնականում հակադիր են, ձվանշտարաձև կամ լայն նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, տարբեր մեծության և գույների։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է։ Սերմերը մանր են, ձվանման կամ երկարավուն, մուգ շագանակագույն։

Կիրառություն և նշանակություն խմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, հակաճիճվային, հակաբորբոքային միջոց։ Թունավոր է և մեղրատու։ Խլածաղկի ցողուն ընդգրկողը (Տ. amplexicaulis) հանդիպում է միայն Սյունիքի մարզում, աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում (2500- հյլածաղիկ ոսկեծաղկային Խլոպուզ 3000 մ բարձրներում), ժայռերի մեջ, խոնավ վայրերում, խլածաղիկ ատրպատականյանը (Տ. atropatanaԱրագածոտնի մարզում (Ֆանտան գյուղում) և Խոսրովի անտառ արգելոցում, աճում է չոր, քարքարոտ, խճաքարոտ լանջերին, ճալաքարերում և փլվածքներում (ստորին, հազվադեպ՝ միջին լեռն, գոտիներում), Թախտաջյանի խլածաղիկ հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Արծվաբերդի շրջակայքում). աճում է ժայռաճեդքերում (2300-2700 մ բարձրներում)՝ գրանոդիորիտների վրա։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։