Խութլու Բուղա Արծրունի

(Վերահղված է Խութլու Բուղաից)

Խութլու Բուղա Արծրունի (անհայտ - 1293), 13-րդ դարի վերջի հայ-վրացական պետական գործիչ, զորավար։ Սադուն Արծրունու ավագ որդին։

Խութլու Բուղա Արծրունի
Դիմանկար
Ծնվել էանհայտ
Մահացել է1293
Մասնագիտությունպետական գործիչ
Ծնողներհայր՝ Սադուն Բ Արծրունի

Հոր մահից հետո 1284 թ.-ին (այլ կարծիքով՝ 1281 թ.-ին) ստանձնել է Մահկանաբերդի Արծրունիների տան ավագությունը և ամիրսպասալարության պաշտոնը վրաց արքունիքում։ 1289 թ.-ին, մոնղոլ Արղուն իլխանի դեմ ամիր Բուղայի ապստամբության ճնշումից և վրաց թագավոր Դեմետրեի զոհվելուց հետո, Բուղայի գործուն միջամտությամբ գահը հանձնվել է Նարին-Դավթի որդի Վախթանգին։ Վերջինս, որպես հատուցում, Արղունի համաձայնությամբ, 1290 թ.-ին Խութլու Բուղային է հանձնել նաև աթաբեկությունը։

Արղունի սպանությունից (1291) հետո եղբայրը՝ նոր խան Քեյղաթուն, սաստկացրել է բռնությունները՝ ոչնչացնելով Արղունի նախկին համախոհներին։ Խութլու Բուղան և վրացի ու հայ մի շարք ավատատերեր փորձել են հորդորել Վախթանգին՝ պայքարել մոնղոլների դեմ և ստեղծել հայ-վրացական զորեղ թագավորություն, բայց ապարդյուն։ Ուստի, նրանք գահընկեց են արել (1292) Վախթանգին և թագավոր հռչակել Դեմետրեի որդի Դավթին։ Դրանից հետո Բուղան կասկածվել է նոր խանի դեմ ապստամբություն կազմակերպելու մեջ և սպանվել։ Հաղպատի Ս. Նշան եկեղեցու հյուսիսային պատի որմնանկարում պահպանվել է Խութլու Բուղաի ամբողջ հասակով պատկերը՝ «Պարոն Խութլու Բոսլայ» մակագրությամբ։ Իսկ Ավանի տաճարի 1287 թվականի արձանագրությունում Խութլու Բուղան իրեն անվանել է «...աթաբակ եւ ամիրսպասալար...»։

Գրականություն խմբագրել

  • Վրաց ժամանակագրություն (1207—1318), Ե., 1971
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 99