Խուզող մրմզուկ, մկնատամ (լատին․՝ Dermatomycosis), մարդկանց և կենդանիների սնկային հիվանդություն։ Ախտահարվում են մաշկը, եղունգները, մազերը։

Խուզող մրմզուկ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B36 և B35

Խուզող մրմզուկի նկատմամբ զգայունակ են տավարը (ավելի հաճախ մատղաշը), ձիերը, շները և կատուները։ Հիվանդության հարուցիչները տրիխոֆիտոն և միկրոսպորում սնկերն են։ Ձմռանը խուզող մրմզուկն ունենում է զանգվածային բնույթ։ Գաղտնի շրջանը 6—30 օր է։ Մաշկի ախտահարված շրջաններում առաջանում են բշտեր, մազերը թափվում են։ Ախտորոշում են կլինիկական նշաններով և մանրադիտակով։ Անհրաժեշտ է բացառել քոսը։ Բուժումը՝ յոդի, քլորի պատրաստուկներ, 1 —1, 5% յուգլոնի քսուք, անտիբիոտիկներ և այլն։ Կանխարգելման նպատակով պարբերաբար ախտահանում են անասնաշենքերը և գույքը, բարելավում կերակրման և խնամքի պայմանները։ Տավարին կարելի է իմունացնել ՏՖ-130 վակցինայով։ [փա՞ստ]

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 98