Խուան Վալերոն

իսպանացի ֆուտբոլիստ

Խուան Կառլոս Վալերոն Սանտանա (իսպ.՝ Juan Carlos Valerón Santana, հունիսի 17, 1975(1975-06-17)[1][2], Arguineguín, Mogán, Las Palmas, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Խուան Կառլոս Վալերոն
իսպ.` Juan Carlos Valerón Santana
Վալերոնը 2010 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խուան Կառլոս Վաերոն Սանտանա
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1975(1975-06-17)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Arguineguín, Mogán, Las Palmas, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Հասակ 186 սմ
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1990-1994 Իսպանիա Լաս Պալմաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1997 Իսպանիա Լաս Պալմաս 54 (5)
1997-1998 Իսպանիա Մալյորկա 36 (3)
1998-2000 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 65 (7)
2000-2013 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 328 (24)
2013-2016 Իսպանիա Լաս Պալմաս 82 (3)
1995-2016 Ընդհանուր 590 (42)
Ազգային հավաքական
1998-2005 Իսպանիա Իսպանիա 46 50)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վալերոնը հայտնի է իր տեխնիկական, գնդակը կառավարելու և փոխանցումներ կատարելու ունակություններով։ Լա Լիգայի 15 մրցաշրջանների ընթացքում Խուանը մասնակցել է 390 հանդիպման և դարձել է 29 գոլի հեղինակ։ Նա հանդես է եկել «Մալյորկա»-ի, «Ատլետիկո Մադրիդ»-ի, «Դեպորտիվո Լա Կորունյա»-ի կազմերում։ Իսպանացին իր կարիերան սկսել և ավարտել է «Լաս Պալմաս»-ի կազմում։

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը մեկ անգամ մասնակցել է աշխարհի, երկու անգամ էլ Եվրոպայի առաջնություններին։ Հավաքականի կազմում մասնակցել է 46 հանդիպման։

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Իր ֆուտբոլային կարիերան Խուան Վելորնը սկսել է իսպանական «Լաս Պալմաս»-ի կազմում։

1997/98 մրցաշրջանի սկզբում Խուանը տեղափոխվել է «Մալյորկա»։ Իսպանական թիմի կազմում իր դեբյուտը Վալերոնը նշել է 1997 թվականի օգոստոսի 31-ին` «Վալենսիա»-ի դեմ խաղում։ Մրցաշրջանի արդյունքում Խուան Վալերոնը օգնել է թիմին Լա Լիգայում գրավել 5-րդ հորիզոնականը և թիմի հետ դարձել է Իսպանիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։

«Ատլետիկո Մադրիդ» խմբագրել

Իր կարիերայի հաջորդ երկու տարիները Վալերոնը անցկացրել է «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։ Թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 65 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ։

«Դեպորտիվո Լա Կորունյա» խմբագրել

2000 թվականին իսպանացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Թիմի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում իսպանացին օգնել է թիմին դառնալ Իսպանիայի սուպերգավաթակիր, երկու տարի անց Իսպանիայի գավաթակիր և Իսպանիայի սուպերգավաթակիր։

2006 թվականին ֆուտբոլիստի մոտ սկսվում է նկատվել մարզավիճակի անկում, որի պատճառը վնասվածքներն էին[3] which relapsed in July[4]: Վալերոնը վերադարձել է «Դեպորտիվո»-ի հիմնական կազմ 2008 թվականի հունվարի 27-ին` մասնակցելով «Ռեալ Վալյադոլիդ»-ի դեմ խաղին[5]։ Նա այդ խաղում 75-րդ րոպեին փոխարինել է Անդրես Գուարդադոյին, իսկ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով` «Դեպորտիվո»-ի հաղթանակով։

2008/09 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը նորից դարձել է թիմին հիմնական կազմի կարևոր ֆուտբոլիստ[6]։

Խուան Վալերոն խզել է իր պայմանագիրը 2013 թվականին[7]։

Վերադարձ «Լաս Պալմաս» խմբագրել

2013 թվականի հուլիսի 14-ին 16 տարվա դադարից հետո Խուան Վալերոնը վերադարձել է «Լաս Պալմաս»[8]։ Նա թիմի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր` հետագայում երկարաձգելու հնարավորությամբ։

2015 թվականի ամռանը Վալերոնը երկարաձգել է իր պայմանագիրը[9] : Սեպտեմբերի 26-ին Խուանը մասնակցել է «Բարսելոնա»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1-2 հաշվով` կապտանռնագույնների հաղթանակով[10]։ Այդ հանդիպմանը մասնակցելով իսպպանացին դարձել է 5-րդ ամենամեծ ֆուտբոլիստը ով մասնակցել է ֆուտբոլային հանդիպման[11]։

2016 թվականի մարտի 1-ին նա անցկացրել է իր 400-րդ հանդիպումը Իսպանիայի առաջնության շրջանակներում` մասնակցելով «Խետաֆե»-ի դեմ խաղին[12]։ Մայիսի 7-ին Խուան Վալերոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին[13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 1998 թվականի նոյեմբերի 18-ին` Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[14], որն ավարտվել է 2-2 հաշվով։

հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2000-ին, ԱԱ 2002,-ին, Եվրո 2004-ին[15]։ Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը իսպանացին անցկացրել է 2005 թվականի մարտի 26-ին` մասնակցելով Չիլիի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է 3-0 հաշվով` իսպանացիների հաղթանակով[16]։

Անձնական կյանք խմբագրել

Վալերոնի ավագ եղբայրը` Միգել Անգելը նույնպես ֆուտբոլիստ է եղել։ Նա նույնպես հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր - 2001-02
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2002
  • ՈՒԵՖԱ Ինտերտոտոյի գավաթակիր - 2008

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 1998

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Valerón suffers injury blow». UEFA.com. 2006 թ․ հունվարի 23. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Tottenham hit by King injury blow». UEFA.com. 2006 թ․ հուլիսի 30. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
  5. «Lotina respira tras vencer al Valladolid en la vuelta de Valerón (3–1)» [Lotina breathes after beating Valladolid in return of Valerón (3–1)]. 20 minutos (Spanish). 2008 թ․ հունվարի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Valerón thankful for new lease of life». UEFA.com. 2009 թ․ հունվարի 28. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
  7. «Valeron announces Depor exit». Football España. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «Juan Carlos Valerón vuelve a la Unión Deportiva Las Palmas» [Juan Carlos Valerón returns to Unión Deportiva Las Palmas] (Spanish). UD Las Palmas. 2013 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Valerón renueva por una temporada» [Valerón renews for a season] (Spanish). UD Las Palmas. 2015 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Valerón volvió a jugar en Primera 847 días después» [Valerón played again in Primera 847 days later]. Marca (Spanish). 2015 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Evergreen Juan Carlos Valeron returns to La Liga action aged 40». Joe. 2015 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. «Congratulations! Juan Carlos Valeron played his 400th La Liga game». Sport. 2016 թ․ մարտի 2. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
  13. «Valerón anuncia su retirada» [Valerón announces his retirement]. La Voz de Galicia (իսպաներեն). 2016 թ․ մայիսի 7. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  14. «Notable alto» [B Plus]. Mundo Deportivo (Spanish). 1998 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Sáez selects Spain squad». UEFA.com. 2004 թ․ մայիսի 20. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  16. «Aperitivo oriental» [Oriental hors d'oeuvre]. Mundo Deportivo (Spanish). 2005 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Վալերոն» հոդվածին։