Խուան Պոլո դե Օնդեգարդո
Խուան Պոլո դե Օնդեգարդո կամ Խուան Պոլո դե Օնդեգարդո ի Սարատե (իսպ.՝ Juan Polo de Ondegardo y Zárate, մոտավորապես 1500 թվական, Վալյադոլիդ, Իսպանական կայսրություն - նոյեմբերի 24, 1575 թվական, Լա Պլատա, Արգենտինա), իսպանացի գաղութարար պաշտոնյա, իրավաբան և Պերույի, Բոլիվիայի ու Արգենտինայի վավերագիր, Ինկերի կայսրության մասին պատմական ստեղծագործության հեղինակ: Հանդիսանում է առաջին եվրոպացին, ով հայտնաբերել է ինկերի մումիաներ: Ինկերի կայսրության նախկին մայրաքաղաք Կուսկոյում ղեկավարել է իսպանական գաղութային ադմինիստրացիան[1]:
Խուան Պոլո դե Օնդեգարդո ի Սարատե իսպ.՝ Juan Polo de Ondegardo y Zárate | |
---|---|
Ծնվել է | 1500 թվական Վալյադոլիդ, Իսպանական կայսրություն |
Մահացել է | 1575 թվականի նոյեմբերի 24 Լա Պլատա, Արգենտինա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | պատմաբան և պետական ծառայող |
Հաստատություն(ներ) | Պերու, Բոլիվիա, Արգենտինա |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն |
Հայտնի աշակերտներ | Inca Garcilaso de la Vega? |
Ստորագրություն![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Խուան Պոլո դե Օնդեգարդոյի ընտանիքըԽմբագրել
Խուան Պոլո դե Օնդեգարդո հանդիսանում է Խերմոն Դիաս դե Սարատեյի և Գրանադայի դատական կատարող Դիեգո Լոպես դե Լեոն դե Օնդեգարդոյի (մահացել է 1538 թվականին) որդին: Դիեգո Լոպեսը սերում էր միլանյան վաճառականից, ով 15-րդ դարում բնակություն էր հաստտել Վալյադոլիդում և ով իր կարիերան կառուցել էր թագավորական ադմինիստրացիայում: Դիեգո Լոպեսը հանդիսանում էր Սուրբ Ինկվիզիցիայի խորհրդի քարտուղար Լոպե Դիաս դե Սարատի որդին[2]: Նրա ծնողները բացի նրանից ունեցել են այլ երեխաներ.
- Ալոնսո դե Օնդեգարդո (Վալյադոլիդի արխիդյակոն, Տոլեդոյի կանոնիկա, Վալյադոլիդում դոկտոր և պրոֆեսոր),
- Լոպե Դիաս դե Սարատե (լիցետիատուս և կանոնիկ Օսմեում),
- Դիեգո դե Սարատե (մահացել է Ամերիկայում),
- Խերոնիմա դե Սարատե (Դիեգո դե Արգամե ի Վարգասի կինը, Տոլեդոյի ռեխիդոր),
- Մարիա դե Օնդեգարդո (Մադրիդի բնակիչ, ամուսնացել է Պեդրո Դիաս Վեներո դե Լեյվայի հետ, ով եղել է Նոր Գրանադայի ժողովի առաջին նախագահը և Հնդկաստանի թագավորական խորհրդի անդամ),
- Անա դե Օնդեգարդո (Վալյադոլիդի բնակիչ, Բարտոլոմե դե Սանտոիայի կինը):
Ուղևորություն դեպի ԱմերիկաԽմբագրել
1543 թվականին Պերուի փոխարքա Բլասկո Նուենսա Վեսկային տեղափոխող նավատորմով Խուան Պոլո դե Օնդեգարդոն ուղևորվում է Ամերիկա մայրցամաք: Նա պարտավորվել էր Էռնանդո Պիսարիոյի գաղութային տիրույթներում կարգուկանոն հաստատել: Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից Ավգուստին դե Սարատեի հետ Խուան Պոլո դե Օնդեգարդոն նավարկության է դուրս գալիս նոյեմբերի 1-ին: Չնայած այդ հանգամանքին՝ նա փոխարքային հետ հակամարտության ժամանակ անցնում է Լիմայի թագավորական աուդենսիայի կողմը: Հետագայում Խուան Պոլո դե Օնդեգարդոն աջակցում է ապստամբ Գոնսալո Պիսարոյին: Նրա մոտ հանդիսացել է Աուդենսիայի դատավոր[3]:
Օնդեգարդո և Պենյալոսա զույգըԽմբագրել
Խուան Պոլո դե Օնդեգարդոն ամուսնացել է Խերոնիմա դե Պենյալոսայի հետ, ով հանդիսանում էր հայտնի նահանգապետ Պեդրարիաս Դավիլայի թոռնուհին: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լիմայում: Նրանք ապրում էին Լա Պլատա քաղաքում: Օնդեգարդոն և Պենյալոսան ունեցել են հինգ երեխա՝
- Խերոնիմո Օնդերգրադո (Jerónimo Hondegardo),
- Պոլո դե Օնդերգրադո (Polo de Hondegardo),
- Ռոդրիգո դե Կոնտրերաս (Rodrigo de Contreras),
- Լոպե Օնդերգրադո (Lope Hondegardo) - եղել է ճիզվիտ քահանա,
- Խուան Բաուտիստա Օնդերգրդո (Juan Bautista Hondegardo) - մահացել է երիտասարդ տարիքում:
Այս զույգի բազմաթիվ ժառանգները բնակվել են պերուական քաղաքներ Լիմայում և Կոնչիբաբուայում, ինչպես նաև իսպանական Վալյադոլիիդում[4]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Խուան Պոլո դե Օնդեգարդոն հեղինակել է բազմաթիվ տրակտատներ ու ձեռագրեր, որոնք հետագայում օգտագործվել են այլ գրողների ու գիտնականների կողմից՝
- Tratado y averiguación sobre los errores y supersticiones de los indios (1559).
- Informe del Licenciado Polo de Ondegardo al Licenciado Briviesca de Muñatorres sobre la perpetuidad de las encomiendas en el Perú (1561).
- La relación de los adoratorios de los indios en los cuatro ceques. (1561)
- Ordenanzas de las minas de Guamanca.
- Instrucción sobre las ceremonias y ritos que usan los indios conforme al tiempo de su gentilidad (1567).
- Relación de los fundamentos acerca del notable daño que resulta de no guardar a los indios sus fueros (1571).
- Traslado de un cartapacio a manera de borrador que quedó en los papeles del Licenciado Polo de Ondegardo cerca del linaje de los Incas y como conquistaron.
- Copia de unos capitulos de una carta del Licenciado Polo, vecino de la ciudad de La Plata para el doctor Francisco Hernández de Liébana.
- Relación de las cosas del Perú desde 1543 hasta la muerte de Gonzalo Pizarro (эту рукопись включил в свою книгу дядя Хуана — Агустин де Сарате[5])
Նրա հեղինակած որոշ ձեռագրեր պահվում են Սիմանկասի և Էլ Էսկորիալի արխիվներում:
Նրան են վերագրում նաև Relación de las cosas acaecidas en las alteraciones del Perú después que Blasco Núñez Vela entró en él հեղինակային իրավունքները, որը գրվել է 1548 և 1550 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
Ռուսերեն թարգմանված ստեղծագործություններԽմբագրել
- Поло де Ондегардо, Хуан.։ «Заблуждения и суеверные обряды индейцев, извлечённые из трактата и расследования, сделанного лиценциатом Поло (1559).»։ www.kuprienko.info (А.Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2010-01-03
- Поло де Ондегардо, Хуан.։ ««Инструкция по борьбе с церемониями и обрядами, применяемыми индейцами со времён их безбожия» (1567).»։ www.kuprienko.info (А.Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2010-01-03
- Поло де Ондегардо, Хуан.։ ««Доклад о происхождении Инков, и о том, как они расширили свои завоевания» (1572).»։ www.kuprienko.info (А.Скромницкий)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-01-03
Ժամանակակից հրատարակություններԽմբագրել
- Colección de Libros y Documentos Referentes a la Historia de Perú. Tomi III e IV Lima 1916—1917.
- Colección de Documentos Inéditos para la Historia de Hespaña. Tomo VI
- Revista Histórica de Lima. Tomo XII. Lima 1940
- Colección de Documentos Inéditos del Archivio de Indias (Torres Mendoza) Tomo XVII, primera serie. Madrid
- Historia 16 (El mundo de los incas) Madrid 1990
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Куприенко С.А. Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма / Под ред. С.А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 418 с. — ISBN 978-617-7085-03-3
- CASAS GRIEVE, Mercedes de las (ed). Relación de las cosas acaecidas en las alteraciones del Perú después que Blasco Núñez Vela entró en él. Lima: Pontificia Universidad Católica del Perú, 2003.
- DURÁN, Juan Guillermo. El Catecismo del III Concilio Provincial de Lima y sus complementos pastorales (1584—1585). Buenos Aires: UCA, 1982.
- GONZÁLEZ PUJANA, Laura. Polo de Ondegardo: Un cronista vallisoletano en el Perú. Valladolid: Universidad, 1999.
- HAMPE MARTÍNEZ, Teodoro. De cronistas, rebeliones y polémicas: Marcel Bataillon frente a la conquista del Perú. En Cátedra Miguel Maticorena. Homenaje a la trayectoria académica de Miguel Maticorena Estrada, Profesor Emérito de la Universidad Nacional Mayor de San Marcos. Документ онлайн 10/08/2006 доступен на: http://catedramaticorena.blogspot.com/2006/08/de-cronistas-rebeliones-y.html).
- PRESTA, Ana María. Los encomenderos de La Plata, 1550—1600. Lima: IEP, 2000.
- TAURO DEL PINO, Alberto. Enciclopedia Ilustrada del Perú. Lima: PEISA, 2001
- TORRE Y LÓPEZ, Arturo E. de la. Dos cronistas vallisoletanos: Acosta y Polo de Ondegardo. Sus informaciones sobre idolatrías. En Castilla y León en América. Actas del IV Congreso de Americanistas Españoles. Valladolid: Caja España, III: 259—278.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Polo de Ondegardo. REPORT OF THE LINEAGE OF THE YNCAS, AND HOW THEY EXTENDED THEIR CONQUESTS (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-19-ին