Խուանիտա Մորիս Կրեպս (անգլ.՝ Juanita Morris Kreps, 11 հունվարի 1921 թվական, Լինչ, Կենտուկի նահանգ, ԱՄՆ5 հուլիսի 2010 թվական, Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, ԱՄՆ առևտրի առաջին կին-նախարար (1977—1979):

Խուանիտա Կրեպս
անգլ.՝ Juanita Morris Kreps
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1921(1921-01-11)[1][2]
ԾննդավայրLynch, Հարլան շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 5, 2010(2010-07-05)[3][1][2] (89 տարեկան)
Մահվան վայրԴարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴյուքի համալսարան (1948) և Բերիա քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԴյուքի համալսարան, Քուինս քոլեջ, Հոֆստրա համալսարան և Դենիսոն համալսարան
Զբաղեցրած պաշտոններUnited States Secretary of Commerce?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
 Juanita M. Kreps Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրեպսը ծնվել է որպես Կլարա Խուանիտա Մորիս[5] 1921 թվականի հունվարի 11-ին Լինչում, Կենտուկի։ Նա ծնվել է Սենիա և Էլմեր Մորիսի ընտանիքում։ Բակալավրն ավարտել է Բերիա քոլեջում (Կենտուկի) 1942 թվականին, մագիստրոսի կոչում ստացեկ է 1944 թվականին, իսկ փիլիսոփայության դոկտորի կոչում՝ 1948 թվականին,երկուսն էլ Դյուկի համալսարանում։

Դասավանդել է Դենիսոն համալսարանում (1945—1950), Հոֆսթրի քոլեջում (1952—1954) և Դյուկի համալսարանում (1955 թվականից սկսած, սկսած 1968 թվականից՝ պրոֆեսոր, 1973-ից մինչև 1977՝ փոխնախագահ)։

Կրեպսը եղել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի առաջին կին անդամը (1972—1977) և ԱՄՆ առևտրի առաջին կին նախարարը (1977—1979, Ջիմի Քարթերի կառավարություն)։

Մահացել է տևական հիվանդությունից հետո 2010 թվականի հուլիսի 5-ին[6]։

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • «Տնտեսագիտության սկզբունքներ» (Principles of Economics, 1962, Չ. Ֆերգյուսոնի հետ համահեղինակությամբ),
  • «Սեռը շուկայում։ Ամերիկացի կինը աշխատանքում» (Sex in the Marketplace: American Women at Work, 1971),
  • «Սեռ, տարիք և աշխատանք։ Աշխատուժի կազմի փոփոխություն» (Sex, Age, and Work: The Changing Composition of the Labor Force, 1975):

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանիտա Կրեպս» հոդվածին։