Խուանա Մանսո

արգենտինացի գրող

Խուանա Պաուլա Մանսո (անգլ.՝ Juana Paula Manso, հունիսի 26, 1819(1819-06-26)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 24, 1875(1875-04-24)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գրող, թարգմանիչ, լրագրող, ուսուցիչ, Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում ֆեմինիստական ռահվիրա։

Խուանա Մանսո
Juana Paula Manso de Noronha.png
Ծննդյան անունիսպ.՝ pao de arana
Ծնվել էհունիսի 26, 1819(1819-06-26)[1][2]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Վախճանվել էապրիլի 24, 1875(1875-04-24)[1][2] (55 տարեկան)
Վախճանի վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և լրագրող
ՔաղաքացիությունFlag of Argentina (alternative).svg Արգենտինա
Commons-logo.svg Juana Manso Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Խուանա Պաուլա Մանսոն ծնվել է 1819 թվականին Բուենոս Այրեսում։ 1840 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնտեվիդեո. աքսորվել է Խուան Մանուել դե Ռոսայի ռեժիմի օրոք։ Ռոսայի քաղաքական ճնշման պատճառով Մանսոն ընտանիքը տեղափոխել է Ռիո դե Ժանեյրո՝ որոշ ժամանակ անց վերադառնալով Մոնտեվիդեո։ Ռիո դե Ժանեյրոյում Խուանան ամուսնացել է և ամուսնու հետ շրջել ԱՄՆ-ում և Կուբայում։ Հետագայում 1853 թվականին աքսորից վերադարձել է Բուենոս Այրես, բայց առանց ամուսնու, այնուհետև կրկին փորձել է ապրել Բրազիլիայում (1854 թվականին) և վերջապես 1859 թվականին բնակություն է հաստատել Բուենոս Այրեսում[3]։

Խուանա Մանսոն կիսում էր այն մտքերը, որոնք մայիսյան շարժման հիմքում էին։ Ռիվեր Փլեյթ տարածքում մայիսյան շարժումը վերաբերում էր Իսպանիայի թագից դեպի անկախության առաջին քայլին և առաջին ինքնավար կառավարության ձևավորմանը։ Շատ մտավորականներ կիսում էին «Մայիսի ոգու գաղափարները», որի շուրջ համախմբվեցին ազատագրման, հանրապետականության, լուսավորություն, ժողովրդի ինքնիշխանությունը, ստրկության հանդեպ ընդդիմության, առաջընթացի գաղափարները[3]։

Մանսոն այն լրագրողն էր, որն իր հոդվածներն օգտագործում էր որպես մարտադաշտ՝ քննարկելու իր ժամանակի և սեռի նախապաշարմունքները։ Մոնտեվիդեոյում նա մասնակցեց գրական սալոնին, որն իր շուրջ էր հավաքել իր արտագաղթած մի քանի հայրենակիցների։ Նրա առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1841 թվականին Մոնտեվիդեոյի El Nacional թերթում[3]։

Բրազիլիայում գտնվելու ընթացքում Մանսոնը հիմնադրել է «O Journal das Senhoras։ modas, litteratura, bellas artes, theatros e critica» [Կանանց ամսագիր. նորաձևություն, գրականություն, կերպարվեստ, թատրոն և քննադատություն)։ Հրապարակվելով 1852-1854 թվականներին, այն լատինամերիկյան առաջին ֆեմինիստական թերթն էր[3]։

Մանսոն նաև գրել է La ondina del plata-ի [A Plate of water nymph] հրատարակության համար, որն ուժեղ ազդեցություն է թողել տասնիններորդ դարի կանանց վրա[3]։

ԾանոթագրություններԽմբագրել