Խորհրդա-գերմանական հարաբերություններ

Խորհրդա-ռումինական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները (1918-1941) Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Նացիստական Գերմանիայի (Երրորդ ռայխ) միջև

Խորհրդա-գերմանական հարաբերություններ
Երրորդ Ռայխ և ԽՍՀՄ

Երրորդ Ռայխ

ԽՍՀՄ

Երկրների միջև հարաբերությունները հաստատվեցին Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1918 թվականի Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Խորհրդային Ռուսաստան համաձայնել էր դուրս գալ պատերազմից[1]։ Ի սկզբանե, երկու պետություններն էլ փորձում էին տապալել այն աշխարհակարգը, որը հաստատվել էր Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողների կողմից։ 1922 թվականի ապրիլին դիվանագիտական հարաբերություններն ամրապնդվեցին Ռապալլոյի պայմանագրով։ Մինչ այդ կնքվել Էր առևտրատնտեսական համաձայնագիր (1921 թվականի մայիս)։

Գերմանիայում 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխությունից հետո ՀամԿԳԿ չեղյալ հայտարարեց Բրեստի հաշտության պայմանագիրը։ 1925 թվականի հոկտեմբերի 12-ի պայմանագիրը բաղկացած Էր մի շարք համաձայնագրերից (տնտեսություն, երկաթուղային, ծովագնացության, հարկերի, արդյունաբերական սեփականության պահպանման և այլն)։ Հետագայում այդ պայմանագիրը լրացվեց մի առանձին արձանագրությամբ (1928)։

1926—32 թվականներին խորհրդա-գերմանական գործարար և ռազմական կապերը լայն թափ ստացան։ 1926 թվականի «բարեկամության և չեզոքության» պայմանագիրը հաստատեց, որ փոխհարաբերությունների հիմքը Ռապալլոյի պայմանագիրն Է։ 1933 թվականին Գերմանիայում իշխանության գլուխ անցավ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ։ 1935 և 1939 թվականներին կնքվեցին առևտրական համաձայնագրեր։ Նույն տարի ստորագրվեց «խորհրդա-գերմանական չհարձակման դաշնագիրը («Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ»), որում առկա գաղտնի դրույթների պատճառով, Արևելյան Եվրոպան բաժանվեց Գերմանիայի և Խորհրդային Միության ազդեցության գոտիների։

ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակման պահից, խորհրդա-գերմանական բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը կորցրին իրենց ուժը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 514