Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սալամեա

Խորխե Սալամեա (Jorge Zalamea, մարտի 8, 1905(1905-03-08)[1][2], Բոգոտա, Կոլումբիա - մայիսի 10, 1969(1969-05-10)[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի գրող, պետական և հասարակական գործիչ։

Խորխե Սալամեա
իսպ.՝ Jorge Zalamea Borda
Ծնվել էմարտի 8, 1905(1905-03-08)[1][2]
ԾննդավայրԲոգոտա, Կոլումբիա
Վախճանվել էմայիսի 10, 1969(1969-05-10)[1][2] (64 տարեկանում)
Վախճանի վայրԲոգոտա, Կոլումբիա
Մասնագիտությունդիվանագետ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ և գրական քննադատ
Լեզուիսպաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Colombia.svg Կոլումբիա
Ժանրերարձակ
ՊարգևներՄիջազգային Լենինի խաղաղության մրցանակ և Casa de las Américas Prize
ԶավակներAlberto Zalamea

ԳործունեությունԽմբագրել

1930-ական թվականներին վարել է պետական պատասխանատու պաշտոններ, եղել է պառլամենտի պատգամավոր, 1932-1935 թվականներին և 1945 թվականին՝ դիվանագետ։ Հանդես է եկել որպես արձակագիր, բանաստեղծ-թարգմանիչ, դրամատուրգ և գրաքննադատ։ «Նորին գերազանցության կերպարանափոխությունը» (1949 թվական, հրատարակվել է 1963 թվականին) քաղաքական պամֆլետում և «Մեծն Բուրունդուն Բուրունդան մեռավ» (1952 թվական) պոեմ-պամֆլետում ծաղրել է լատինաամերիկյան դիկտատորներին։ 50-60-ական թվականներին եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ ժամանակակից քաղաքականության ու մշակույթի հարցերին նվիրված հոդվածների հեղինակ է։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1968 թվական)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 116