Խորխե Կամպոս
Խորխե Կամպոս Նավեռռատե (իսպ.՝ Jorge Campos Navarrete, հոկտեմբերի 15, 1966[1], Ակապուլկո, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլային դարպասապահ, Մեքսիկայի առավել նշանավոր ֆուտբոլիստներից մեկն է: Անցկացրել է 129 հանդիպում և մասնակցել է երեք աշխարհի առաջնությունների Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում: Կամպոսը աչքի էր ընկնում խաղի արտասովոր վարքագծով՝ նա անընդհատ խաղում էր տուգանայինի սահմաններից դուրս, կատարում ակրոբատական թռիչքներ և վերցնում բարդ գնդակներ դարպասապահի համար փոքր հասակով՝ 168 սմ[2][3][4]:
![]() | ||||||
Անձնական տվյալներ | ||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1966[1] (54 տարեկան) | |||||
Ծննդավայր | Ակապուլկո | |||||
Հասակ | 168 սմ | |||||
Քաշ | 63 կիլոգրամ | |||||
Դիրք | Դարպասապահ | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նաև ակումբային մակարդակով Կամպոսը հաճախ էր խաղում հարձակման գծում, երբեմն սկսում էր խաղը դարպասներում, ապա գնում էր հարձակման գիծ: Կարիերայի ընթացքում նա խփել է 38 գոլ[5]: Կամպոսը շատ խաղերում հանդես է եկել վառ ձևի սեփական դիզայնի հագուստով: Մի քանի անգամ նրան հրավիրել են տեղ զբաղեցնելու համաշխարհային աստղերի տարբեր թիմերի դարպասներում:
2006 թվականին եղել է Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռիկարդո Լավովպեի օգնականը աշխարհի առաջնությանը: Այս պահին տիրապետում է արագ սննդի բիզնեսի, ինչպես նաև աշխատում է մարզական լրագրող TV Azteca-ում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ http://www.diez.hn/laseleccion/419612-99/jorge-campos-en-mexico-no-estamos-nerviosos
- ↑ http://anecdotariodeporteria.blogspot.it/2012/06/jorge-campos-el-portero-mas-pequeno.html
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 27, 2016-ին։ Վերցված է 2015-10-28
- ↑ "Il Messico ai Mondiali" (in Italian). Il Post. 7 June 2014. Retrieved 27 March 2017. Jump up ^