Խորը էտում, ծառերի վարժեցման համակարգ, ըստ որի ծառի ճյուղերն ամեն տարի էտվում են մինչ նույն կետը, և որի արդյունքում ճյուղերի ծայրին մեծ ելունդներ են առաջանում։ Այն տարեկան խնամքի և պահպանման կարիք ունի՝ նոր ճյուղերը մինչ նախորդ էտում և ոչ ավել հետ մղելու համար։ Մեթոդը սկսել է կիրառվել դարեր առաջ Եվրոպայում, որպեսզի առանց ծառի հատելու նրա ճյուղերը և ծառերն օգտագործվեն վառելու, անասնակերի և այլ նպատակներով[1]։

Խորը էտված ծառեր Դանիայիում․ ճյուղերի ծայրին կարելի է տեսնել ելունդները
Տարիների արդյունքում առաջացած ելունդները խորը էտված ծառի ճյուղերի ծայրին

Խորը էտումը սովորաբար օգտագործվում է առույգ, խոշոր աճող, սաղարթավոր և լայնատերև ծառատեսակների վրա, և սկսվում է երբ ծառերը շատ երիտասարդ են։ Սկզբում ծառի հատուկ կառույց և ձև է ստեղծվում։ Ապա նախկին մեկ կամ երկու սեզոնի աճը վերադարձվում է էտման նույն երկարության։ Քանի էտումից հետո, կոշտուկների և բողբոջների ելունդ է առաջանում ամեն ճյուղի ծայրին։ Ամեն տարի մինչ նույն լավ կազմավորված ելունդը կտրելը ներքևի ճյուղին չի վերաբացում նեխման հնարավորության, մինչդեռ ելունդից շատ կտրելը ծառին կրկին կներկայացներ նեխման հնարավորություն։ Մանր ծիլերը և ճյուղերը պետք է տարեկան էտվեն մինչ նախորդ էտման ելունդը։ Երբ ելունդներն արդեն առաջանում են, էտումը կարող է կատարել ավելի քիչ հմուտ անձնակազմ[1]։

Գլխատած (և ոչ խորը էտված) հասուն ծառեր Լեհաստանում

Ծառի շարունակաբար գլխատելը չպետք է շփոթել խորը էտման հետ։ Հասուն ծառերի քանի տարի մեկ ծանր էտումը կարող է ծառի կառուցվածքային և վնասատուի խնդիրների արագ պատճառ դառնալ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Harris, Richard (1994). «Clarifying certain pruning terminology: thinning, heading, pollarding». Journal of Arboriculture (անգլերեն). 20: 50–54.
  2. Ferrini, Francesco (2006). «Pollarding and its effects on tree physiology: a look to mature and senescent tree management in Italy» (PDF). Colloque européen sur les trognes (անգլերեն). Vendôme. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.