Խոտի թակարդ (ռուս.՝ Травяная западёнка), 1982 թվականին Սվերդլովսկի կինոստուդիայի կողմից թողարկված խորհրդային անիմացիոն ֆիլմ։ Ռեժիսոր Վալերի Ֆոմինը մուլտֆիլմն ստեղծել է ըստ Պավել Բաժովի համանուն հեքիաթի։

Խոտի թակարդ
ռուս.՝ Травяная западёнка
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալերի Ֆոմին
ՕպերատորՆիկոլայ Գրիբկով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Թվական1982

1982-1991 թվականներին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության կենտրոնական հեռուստատեսությամբ։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր Վալերի Ֆոմին
Սցենարիստ Վալերի Սավչուկ
Բեմադրող նկարիչներ Նիկոլայ Ֆրոլով,
Վալերի Ֆոմին
Նկարիչներ Ի. Բաբուշկինա, Ի. Մորոզովա, Ելենա Տեդեր, Գալինա Վասիլևա, Իրինա Կլիմովա, Լ. Ռոմանովա Օպերատոր Նիկոլայ Գրիբկով
Կոմպոզիտոր Ա. Կորոբովա
Հնչյունային օպերատորներ Վալերի Սուսլով,
Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ի. Դույկովա
Դերերը հնչյունավորել են Տ. Պոլիպչուկ,
Անատոլի Պապանով,
Ի. Տիմենկովա,
Վ. Լարին
Մոնտաժող Ռ. Շամրայ
Տնօրեն Վալենտինա Խիժնյակովա

Մուլտֆիլմեր ըստ Պավել Բաժովի հեքիաթների խմբագրել

Պավել Բաժովի հարյուրամյակի առթիվ Սվերդլովսկի կինոստուդիայում տարբեր ռեժիսորներ նկարահանել են նրա հեքիաթների մուլտֆիլմերի էկրանավորումները, այդ թվում և` հետևյալ մուլտֆիլմերը.

Քննադատների արձագանք խմբագրել

  Հատուկ հաջողություն ունեին միայն բաժովյան հեքիաթներին անիմացիոն տարբերակները, միամիտ և խրատական մանկական պատմությունները։
- Լարիսա Մելյուկովա, «СВЕРХкино», էջ 122[1]
 

Վերաթողարկում խմբագրել

2000-ական թվականներին մուլտֆիլմը DVD ձևաչափով «Բաժովի հեքիաթները» մուլտֆիլմերի ժողովածուում թողարկվել է "Թվիկ Լիրեկ" ընկերության կողմից («Պղնձե սարի տիրուհին», «Քարե ծաղիկը», «Մալաքիտե զարդատուփը», «Նվերիկը», «Սինյուշկայի ջրհորը», "Խոտի թակարդ")[2]։

2007 թվականին մուլտֆիլմը DVD ձևաչափով «Վերայի և Անֆիսայի մասին» մուլտֆիլմերի ժողովածուում կրկին թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության կողմից («Վերայի և Անֆիսայի մասին», «Վերան և Անֆիսան մարում են հրդեհը», «Վերան և Անֆիսան դասի ժամին», Բուրյոնուշկա, «Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին», «Սինյուշկայի ջրհորը», «Խոտի թակարդ», «Փոքրիկ պինգվինը», «Շնաձկան հրամանով» (1984))[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Малюкова Лариса: СВЕРХкино . Современная российская анимация. Изд. Ассоциация анимационного кино, 2012, 368с. ISBN 978-5-9904193-1-5, раздел: Свердловская школа и киностудия «А-фильм»
  2. DVD «Сказки Бажова»
  3. DVD «Про Веру и Анфису»

Արտաքին հղումներ խմբագրել