«Խօսք», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Երևանի բոլշևիկյան կազմակերպության օրգան (1918-ից)։ Լույս է տեսել 1913 - 1914, 1918 - 1919 թթ.-ին, Երևանում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ա. Մելիքյան։

Խօսք
Տեսակհանդես
ԵրկիրԵրևան
Հաճախականությունշաբաթաթեր

Լուսաբանել է միջազգային բանվորական շարժումը, կոչ արել կազմակերպված պայքարի ընդդեմ կապիտալի, խրախուսել գործադուլները Երևանի նահանգում։ «Խօսքը» նպաստել է Հայաստանում մարքսիզմի տարածմանը, ծանոթացրել Լենինի աշխատություններին ու Հոկտեմբերյան մեծ հեղափոխության նպատակներին։ Թերթը հանդես է եկել դաշնակցականների, մենշևիկների ու մուսավաթականների դեմ, պրոպագանդել Հարավային Կովկասի ժողովուրդների եղբայրություն ու համագործակցություն, նրանց ազատագրումը կապել ռուս ժողովրղի և Սովետական Ռուսաստանի հետ։ Անդրադարձել է նաև գրականության հարցերին ու ժամանակի մամուլի նյութերին, տպագրել գրախոսականներ, ֆելիետոններ, ակնարկներ։ Թերթի հրատարակմանն աջակցել են Ս. Մարտիկյանը, Ս. Ալավերդյանը, աշխատակցել՝ Ղ. Ղուկասյանը, Ա. Կարինյանը, Ա. Խանջյանը, Հ. Ազիզյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 80