Խոսրով Գողթնեցի (7-րդ դար)

7-րդ դարի հայ իշխան

Խոսրով Գողթնեցի (7-րդ դար, Գողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն - 705, Խրամ, Վասպուրական, Նախճավան, Արմինիա կուսակալություն), հայ նախարար Արմինիա կուսակալությունում, Գողթն գավառի տանուտեր, Վահանի և Խոսրովիդուխտի հայրը, Գողթնեցիների նախարարական տոհմից[1][2][3][4]։

Խոսրով Գողթնեցի
Գողթանի տեր
? - 705
 
Ծննդյան օր 7-րդ դար
Ծննդավայր Գողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն
Վախճանի օր 705
Վախճանի վայր Խրամ, Վասպուրական, Նախճավան, Արմինիա կուսակալություն
Դինաստիա Գողթնեցիներ
Քաղաքացիություն Արմինիա կուսակալություն
Զավակներ Վահան Գողթնեցի և Խոսրովիդուխտ

Կենսագրություն խմբագրել

Զոհվել է 705 թվականին, Նախճավանի և Խրամի եկեղեցիներում արաբների կողմից կազմակերպած ողջակիզման ժամանակ, իսկ նրա մանկահասակ որդին՝ Վահանը բռնի կերպով տարվում է Դամասկոս և դաստիարակվում իսլամի ուսմունքով, այնուհետև անվանակոչվում Վահապ և նշանակվում արքունի դպիր։ Վահանը, Գողթնի իր հայրենի կալվածքներին տիրելու համար 717 թվականին՝ ետ վերադառնալու պայմանով, գնում է Գողթն և չի վերադառնում արքունի պալատ։ 720 թվականից հետո դարձել է քրիստոնյա, վերստին անվանակոչվել Վահան և ամուսնացել Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր՝ Սիսակուհու հետ։ 737 թվականին Հաշիմ խալիֆայի հրամանով Դամասկոսի կառափնարաններից մեկում, տանջամահ անելով սպանում են Վահանին[1][2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, 1995, էջ 264, 330.
  2. 2,0 2,1 «Պատմություն տիեզերական», Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, թարգմ., ներած. և ծանոթ.՝ Վահան Վարդանյանի, ԵՊՀ հրատ., Երևան, 2000, էջ 175․
  3. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 534․
  4. 4,0 4,1 «Ողբք վասն չարեացն աշխարհիս հայոց եւ վկայաբանութիւն Սրբոյն Վահանայ Գողթնացւոյ.», Սոփերք հայկականք։ ԺԳ, Վենետիկ, 1854, էջ 10, 20, 61, 65․