Խոստակ (միջին պարսկ. խվասթաք-ունեցվածք, անշարժ գույք), ֆեոդալական պայմանական հողատիրության ձև պարթև Արշակունիների, Սասանյանների պետությունում և Հայաստանում։

Միջնադարյան Հայաստանում խոստակ է համարվել այն հողաբաժինը կամ անշարժ գույքը, որը խոշոր ֆեոդալները տվել են մանր ազնվականներին՝ զինվորական և այլ ծառայությունների դիմաց։ Խոստակ ստացողը կոչվել է խոստակդար։ Գոյություն են ունեցել նաև եկեղեցական խոստակներ, որոնք առաջացել են IV դարում։ Դրանց գերագույն սեփականատերը եկեղեցին էր, որը հոգևորականի եկեղեցական ծառայությունն ընդհատվելու դեպքում իրավունք ուներ ետ գրավել խոստակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77