Խոսե Ֆրանսիսկո Պորրաս Իդալգո (իսպ.՝ José Francisco Porras Hidalgo, նոյեմբերի 8, 1970(1970-11-08)[1][2], Ալախուելա, Կոստա Ռիկա), կոստառիկացի ֆուտբոլիստ, դարպասապահ[3]։

Խոսե Պորրաս
Խոսե Պորրասը
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Ֆրանսիսկո Պորրաս Իդալգո
Ազգությունը կոստառիկացի
Քաղաքացիությունը Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Մականուն Չեսնոչնիկ (Porritas)
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 8, 1970(1970-11-08)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Ալախուելա, Կոստա Ռիկա
Հասակ 184
Քաշ 85
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Համար 1

Կարիերա խմբագրել

Խոսե Պորրասը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Բալեն» ֆուտբոլային ակումբի կազմում։ Այնուհետև նա խաղացել է երիտասարդական «Կարմելիտներ» ֆուտբոլային ակումբում։

1989 թվականին տեղափոխվել է «Էրեդիանո», որտեղ խաղացել է 3 մրցաշրջան։ Նա հանդես է եկել Կոստա Ռիկայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը։

Չնայած այս հաջողություններին, ակումբում Պարրոսը եղել է փոխարինող դարպասապահ։ 1992/1993 մրցաշրջանում հաղթել Կոստա Ռիկայի առաջնությունում

Դրանից հետո Պորրասը տեղափոխվել է «Բելեն» և ապա խաղացել «Պունտարենաս» և «Կարմելիտու» ֆուտբոլային ակումբներում։ 1996 թվականին տեղափոխվել է «Դեպորտիվոյի Սապրիսու», սակայն այնտեղ զբաղեցրել է երկրորդ դարպասապահի պաշտոնը, զիջելով Էրիկ Լոննիսին։

2000-2002 թվականներին հերթական անգամ հանդես է եկել «Էրեդիանո»-ում[4]։ Իր ֆուտբոլային կարիերայի վերջին տարիներին հանդես է եկել Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Կարմելիտա» ֆուտբոլային ակումբում։

Ծանոթագրություններ խմբագրել