Խոսե Պինասո Մարտինես

իսպանացի նկարիչ

Խոսե Պինասո Մարտինես (իսպ.՝ José Pinazo Martínez, 1879[1][2][3][…], Հռոմ, Իտալիա - 1933[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա)[5], Հռոմում ծնված իսպանացի նկարիչ։

Խոսե Պինասո Մարտինես
իսպ.՝ José Pinazo Martínez
Ծնվել է1879[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Վախճանվել է1933[1][2][3][…]
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա[1]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[4]
ԱշակերտներJosé Aguiar?
ՀայրԻգնասիո Պինասո
 José Pinazo Martínez Վիքիպահեստում

Նկարիչ Իգնասիո Պինասոյի որդին, քանդակագործ Իգնասիո Պինասո Մարտինեսի (1883, Վալենսիա - 1970, Գոդելյա) եղբայրը[6]։

Կենսագրություն խմբագրել

Խոսե Պինասո Մարտինեսի նկարչական գործունեության վրա մեծ է եղել հոր՝ նկարիչ Իգնասիո Պինասոյի ազդեցությունը։ Երկու տարեկան հասակում տեղափոխվել է Վալենսիա։ Նկարել սկսել է վաղ տարիքից։ 1895 թվականին՝ 16 տարեկանում, մասնակցել է ազգային ցուցահանդեսի։ Հետագայում ստեղծագործական գործունեություն է ծավալել Մադրիդում, որտեղ արժանացել է այնպիսի քննադատների բարձր գնահատականի, ինչպիսիք են Մանուել Աբրիլը, Խոսե Ֆրանսեսը։

Արվեստի քննադատ Խոսե Ֆրանսեսը «Silvio Lago» կեղծանվամբ «La Esfera»պատկերազարդ ամսագրում հաստատել է, որ Խոսե Մարտինեսը 1910 թվականին ավարտել է «Լիարժեք կյանք» աշխատանքը։ «Floreal» կտավի համար 1915 թվականին արժանացել է Գեղարվեստի ազգային ցուցահանդեսի իր առաջին մրցանակին[5]։ 1921 թվականին ճամփորդել է Կուբա, որտեղ կատարել է տարբեր պատվերներ[6]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Պինասո Մարտինես» հոդվածին։