Խոսե Մարիա Էգուրեն Ռոդրիգես (իսպ. José María Eguren Rodríguez, հուլիսի 7, 1874(1874-07-07)[1], Լիմա, Պերու - ապրիլի 19, 1942(1942-04-19)[1], Lima District[2]), պերուացի բանաստեղծ, գրող, լրագրող, նկարիչ, մանրանկարիչ, լուսանկարիչ, գյուտարար։

Խոսե Մարիա Էգուրեն
իսպ.՝ José María Eguren Rodriguez
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1874(1874-07-07)[1]
ԾննդավայրԼիմա, Պերու
Մահացել էապրիլի 19, 1942(1942-04-19)[1] (67 տարեկան)
Մահվան վայրLima District[2]
Քաղաքացիություն Պերու
ԿրթությունColegio de la Inmaculada?[3]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, նկարիչ, լուսանկարիչ, ակնարկագիր, գյուտարար և լրագրող
Ծնողներհայր՝ José María Eguren y Cáceda?
 José María Eguren Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էգուրենի ծնողները ագարակի սեփակատերեր էին, որտեղ նա անց է կացրել իր պատանեկության մեծ մասը։ Փոքր տարիքից առողջության հետ խնդիրներ է ունեցել, մեծացել է թույլ և հիվանդ, դրա համար ստացել է տնային կրթություն, մեծացել է որպես կաշկանդված ու ամաչկոտ, շատ կարդում էր, ուսումնասիրում էր բնությունը։ 15 տարեկանում ընդունվեց ճիզվիտական քոլեջ։ Վարում էր խստորեն ասկետիկ ապրելակերպ, միայնակ էր, ինքնակամ հրաժարվել էր հասարակական կյանքից, ժամանակի մեծ մասը անց էր կացնում տանը և Լիմայից հյուսիս գտնվող de Barranco հանգստավայրում։

1931 թվականից 1940 թվականներին աշխատել է Պերուի ժողովրդական կրթության նախարարության գրադարանում։

Էգուրենը սիրում էր ուսումնասիրել բնությունը, նա յուղաներկով և ջրաներկով էսքիզներ էր նկարում, որոնք սիրված ու հայտնի են իր հայրենիքում։ Իմպրեսիոնիստերի ազդեցությամբ ստեղծել է նկարներ։

Սկզբում ծանոթացավ ռոմանտիկ և մոդեռնիդստբանաստեղծների և գրողների աշխատանքներին, ինչպիսիք էին Հուլիո Էրեր-ի-Ռեյսսիգը, հետագայում ՝ եվրոպական դեկադենտների և բանաստեղծ սիմվոլիստների ստեղծագործություններով, առաջին հերթին ֆրանսիական, այդ թվում Բոդլերի, Վառլենի, Մալարմեի, ինչպես նաև Դ’Աննունցիոյի և Էդգար Ալլան Պոյի։ Զբաղվում էր մանկական գրականությամբ (Գրիմ եղբայրները, Անդերսեն) և գեղանկարիչ- վարպետների աշխատանքներով, անգլիական գրողների գեղագիտությամբ (Ռասկին, Ռոսսետտի, Ուայլդ)։ Այս հեղինակներից յուրաքանչյուրն իր հետքը թողել է Էգուրենի աշխատանքներում։

1930 թվականին հանդես է եկել որպես արձակագիր։ Նրա ստեղծագործությունների մեծ մասը հրատարակվել են։

Խոսե Մարիա Էգուրենը Պերուում սիմվոլիզմի նշանավոր ներկայացուցիչ էր։

Վախճանվել է 1942 թվականին շարունակական հիվանդության պատճառով։

Ընտրանի խմբագրել

Արձակ խմբագրել

  • Motivos estéticos, 1959.
  • La sala ambarina. Lima: 1969.
  • Poesías completas y Prosas selectas. Recopilación, introducción y notas de Estuardo Núñez. Lima: 1970.
  • Motivos. Buenos Aires: 1998.
  • Obra poética. Motivos. Prólogo, cronología y bibliografía por Ricardo Silva-Santisteban. Caracas: 2005.
  • Motivos. Edición, prólogo y notas de Juan Manuel Bonet. Madrid:2008.

Ժողովածուներ խմբագրել

  • Խորհրդանիշներ (1911),
  • Պատկերների երգ (1916),
  • Բանաստեղծություններ (1929)

Պոեզիա խմբագրել

  • Simbólicas (1911)
  • Lied I
  • Lied III
  • ¡Sayonara!
  • Los reyes rojos
  • El duque
  • Las bodas vienesas
  • Marcha fúnebre de una
  • Marionnette
  • El dominó
  • La canción de las figuras (1916)
  • La niña de la lámpara azul
  • El caballo
  • Peregrín, cazador de figuras
  • Nocturno
  • Lied V

«Գեղագիտական աղոթքներ» գրքի ձեռագրերի հեղինակ (թողարկվել է 1959)։ Էգուրենի ամբողջական աշխատանքները, որոնք տպագրվել են 1974 և 1997 թվականներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարիա Էգուրեն» հոդվածին։