Խոսե Խուլիո դե Սոուզա Պինտու

պորտուգալացի նկարիչ

Խոսե Խուլիո դե Սոուզա Պինտուն (порт. José Júlio de Souza Pinto, սեպտեմբերի 15, 1856(1856-09-15)[1][2][3], Անգրա դե Էրոիշմա, Ազորյան կղզիներ - ապրիլի 14, 1939(1939-04-14)[3], Պոն Սկորֆ), պորտուգալացի նկարիչ, որը ստեղծագործել է նատուրալիզմի ոճով։

Խոսե Խուլիո դե Սոուզա Պինտու
պորտ.՝ José Júlio de Souza Pinto
Souza-Pinto.jpg
Ծնվել էսեպտեմբերի 15, 1856(1856-09-15)[1][2][3]
ԾննդավայրԱնգրա դե Էրոիշմա, Ազորյան կղզիներ
Վախճանվել էապրիլի 14, 1939(1939-04-14)[3] (82 տարեկան)
Մահվան վայրՊոն Սկորֆ
ՔաղաքացիությունFlag of Portugal.svg Պորտուգալիա
ԿրթությունEscola Superior de Belas-Artes do Porto?
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր, ժանրային նկարչություն և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԿարտոֆիլի բերքը
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա, Commander of the Military Order of Saint James of the Sword և Commander of the Military Order of Christ
Commons-logo.svg José Júlio Sousa Pinto Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Խոսե Խուլիո դե Սոուզ Պինտուն մագիստրատ Լինու դե Սոուզա Պինտուի և Աննա դե Սուզա Կիկուի որդին է, ծնվել է Անգրա դե Էրոիշմու քաղաքում (ըստ այլ աղբյուրների[4], նրա հայրը բժիշկ է եղել), երկար տարիներ ապրել է Ազորյան կղզիներում։ Երեք տարի ապրել է Տեյցերի կղզիներում, որից հետո տեղափոխվում է Սանտա-Մարիա կղզիներ, որտեղ նրա հայրը նշանակված էր դատավոր։ Հենց այդ ժամանակ, 1861 թվականի նոյեմբերին, ծնվում է նրա փոքր եղբայրը` Ալբերդ դե Սոուզա Պինտուն, ով նույնպես նկարիչ է դարձել։ Նրա ընտանիքը նաև ապրել է Ռիբեյրա-Գրանդի կղզիներում` նախքան մայրցամաք վերադառնալը, որտեղ նկարիչը դեռևս չէր եղել։ Խոսե Խուլիո դե Սոուզա Պինտուն իր առաջին նկարչական դասերը ստացել է իր մայրիկից[5]։ Տասնչորսամյա Խոսե Խուլիո դե Սոուզա Պինտուն և նրա փոքր եղբայր Ալբերտոն ընդգրկված են եղել Պորտուգալական կերպարվեստի ակադեմիայում (պորտ.՝ Academia Portuense de Belas Artes), որտեղ նրանից առաջ սովորել են Անտոնիու Սուարեշայմ դուշ Ռեյշեմը և Ժաո Անտոն Կորեին, որոնց հետ նա ավելի ուշ ընկերական կապ է հաստատում[6][5]։ 1880 թվականին Խոսե Խուլիո դե Սոուզ Պինտուն և նրա վաղամեռիկ համակուրսեցի Էնրիկե Մաուզաունը դրամաշնորհ են ստանում և այդպիսով ստանում են թույլտվություն սովորելու Փարիզում։ Այնտեղ նրանք Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում անցնում են դասնթացներ Ուիլյամ Բուգրոյի, Ադոլֆ Իվանի մոտ Ալեքսանդր Կաբանելի արվեստանոցում[5][7]։ Հաջորդ տարում` 1881 թվականին, Սոուզա Պինտուն Ֆրանսիայի նկարիչների միության սրահում ցուցադրում է իր հայրենակիցներից մեկի դիմանկարը, սակայն 1883 թվականին նա նատուրալիզմի ներկայացուցիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի հորդորով, ով հիմնականում նկարում էր գյուղական կենցաղը, անցում է կատարում կենցաղային ժանրի։ Սոուզ Պինտուն փարիզյան գեղարվեստի աշխարհում սկսում է որպես յուրային ընկալվել և սկսում է իր աշխատանքները նեկայացնել բոլոր խոշոր ցուցահանդեսներում, որոնք անցկացվում էին Ֆրանսիայում, այդ թվում` Փարիզյան սալոնում։ Իսկ արդեն 1900 թվականին նա Փարիզյան սալոնում ժյուրիի անդամ էր։ Նկարչի ցուցահանդեսներն անց են կացվել նաև Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ 1900 թվականին Սոուզ Պինտուն ստանում է հրավեր դառնալ ժյուրիի անդամ Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում[5]։ Չնայած նրան, որ Սոուզ Պինտուն երկար տարիներ ապրում էր Ֆրանսիայում, նա հաճախ այցելում էր Պորտուգալիա, որտեղ կազմակերպված էր նրա ցուցադրություններ Պորտուում և Լիսաբոնում։ Սոուզ Պինտուն եղել է առաջին պորտուգալացի նկարիչը, ում աշխատանքները տեղ են գտել Ֆրանսիայի մեծ թանգարանում` Լյուքսեմբուրգի թանգարանում։ Դա եղել է «Կարտոֆիլի բերքահավաք» կտավը («La récolte des pommes de terre», 1898 թվական)։ Բրիտանիա կատարած այցի ժամանակ նա հիացած էր թերակղզում հարավային ափի գեղեցկությամբ, այնտեղ նա ապրում է 19-րդ դարի 80-90-ական թվականներ[8], իսկ հետո Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա այնտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջ` նկարելով կենցաղային տեսարաններ տեղացի գյուղացիների կյանքից։ 20-րդ դարի սկզբին նա աշխատում է ջրաներկով, յուղաներկով և պաստելի տեխնիկայով։ Իսկ արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին նկարչի ստեղծագործությունների մեծ մասը նկարված են լինում Պորտուգալիայում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա ապրում էր Լիսաբոնում, որտեղ ներկայացված են նրա ստեղծագործությունների հետահայացքը։ 1932 թվականին Սոուզա Պինտուն Silva Porto սալոնում կազմակերպում է ցուցահանդես, որտեղ նա ներկայացրել էր իր 60 տարվա կարիերայի ընթացքում նկարված 103 աշխատանքները[5]։ Նկարչի ստեղծագործությունները ներկայացված են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Ավստրալիայի և իհարկե Պորտուգալիայի թանգարաններում։

Անձնական կյանքԽմբագրել

Նա ամուսնացած է եղել Լուիզա Բիգոյի հետ, նրանք ունեցել են երկու տղա, նրանցից մեկը քանդակագործ և նկարիչ Կարլոշ Լուիշ դե Սոուզա Պինտուն է (պորտ.՝ Carlos Luís de Sousa Pinto)[9][5]:

ՍտեղծագործությունԽմբագրել

Քննադատները նրա կտավներում նկատել են խորը թախիծ, ինչը հատուկ է բրետոնցի նկարիչների աշխատանքներին և այդպիսով հակասում է իր հարազատ Պորտուգալիայի գույներին։ Հաճախ նա նկարում է սենտիմենտալ և դրամատիկ դրվագներ։ Նրա աշխատանքներին սովորաբար բնորոշ է Նատուրալիզմը, սակայն այդ նատուրալիզմը բավականին էկլետիկ է։ Նրա կտավներում նաև առանձնացվում են իմպրեսիոնիզմի տարրեր և նույնիսկ պոստիմպրեսիոնիզմի ազդեցություն։ Մասնագետները նույն հորիզոնականի վրա են դնում Սոուզա Պինտուի ստեղծագործություններն այլ աշակերտների աշխատանքների հետ, ինչպիսիք են Պասկալ Ադոլֆ Ժան Դանյան Բուվրեն և Ժյուլ Բրետոնը։ Նրանք այն սակավաթիվ ֆրանսացի նկարիչներից են, ովքեր գյուղական կյանքը պատկերել են նատուրալիզմի շնչով։ 1910 թվականի նկարներին ավելի բնորոշ է գույների ապանյութականացում։ Սոուզա Պինտուն սկսում է աշխատել բնանկարի ժանրում` սովորաբար նկարելով իր տան մոտիկ գյուղի բնությունը և ընդգծում է իր շրջապատում գտնվող մարդկանց շատ լավ ծանոթ փոքրիկ հողատարածքի յուրահատկությունը։

ՄրցանակներԽմբագրել

1883 թվականին Փարիզյան սալոնում նկարչի «Os calções rotos» կտավը ստացել է խրախուսական մեդալ։ 1884 թվականին Պորտուգալիայի կառավարության կողմից նրան շնորհվել է Սանտյագոյի շքանշան։ Հաջորդող տարիներին նրա հաջողությունները շարունակական բնույթ են կրում, 1889 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արվեստագետը արծաթե մեդալ է ստացել, որը նրան մրցույթից դուրս հնարավորություն է տալիս մասնակցել այլ ցուցահանդեսների։ 1895 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ցուցահանդեսում Խոսե Խուլիո դե Սոուզ Պինտունին ստացել է արծաթե մեդալ։ Երկու տարի անց, 1928 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշանի աստիճան, նկարիչը նաև 1928 թվականին առաջադրվել է սպայի շքանշանի։ 1896 թվականին Ռեննի ցուցահանդեսում արժանացել է պատվավոր դիպլոմի, իսկ Ատլանտայի ցուցահանդեսին` ոսկե մեդալի։

ՊատկերասրահԽմբագրել

Նկարչի աշխատանքները 1890—1900 թվականներին
Նկարչի աշխատանքները 1910-ական թվականներին

ԾանոթագրություններԽմբագրել