Խոսե Խելվասիո Արտիգաս
Խոսե Խերվասիո Արտիգաս (հունիսի 19, 1764[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4] - սեպտեմբերի 23, 1850[1][2][3][…], Պարագվայ), ուրուգվայցի զինվորական և քաղաքական գործիչ։ 1811 թվականին ղեկավարել է իսպանական գաղութարարերի դեմ Արևելյան ափի (այժմյան Ուրուգվայ) ժողովրդական ապստամբությունը և հաղթանակ տարել Լաս–Պիեդրասի մոտ։ 1815-ի սկզբին նրա գլխավորած ուրուգվական հայրենասերների բանակը ջախջախեց Բուենոս Այրեսի կառավարական զորքը, որը ձգտում էր իր իշխանությանը ենթարկել Արևելյան ափը։
Խոսե Խելվասիո Արտիգաս իսպ.՝ José Gervasio Artigas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1764[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1850[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Պարագվայ |
Քաղաքացիություն | Viceroyalty of Perú |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և սպա |
Ամուսին | Rosalía Rafaela Villagrán? և Melchora Cuenca? |
Ծնողներ | մայր՝ Francisca Antonia Arnal? |
José Gervasio Artigas Վիքիպահեստում |
1816–1820 թվականներին Արտիգասը ղեկավարել է Բրազիլիայից ներխուժած պորտուգիական և բրազիլիական զորքերի դեմ պայքարը, բայց պարտություն է կրել։ 1820 թվականին անցել է Պարագվայ և մնացել այնտեղ մինչև կյանքի վերջը։ Ուրուգվայական ժողովուրդը Արտիգասին մեծարում է որպես ազգային հերոսի։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Артигас Хосе Хервасио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |