Խոսե Իսկերդո (իսպ.՝ José Izquierdo, հուլիսի 7, 1992(1992-07-07)[1], Պերեյրա, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Խոսե Իսկերդո
José Izquierdo
Իսկերդոն Բրյուգգեի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն José Heriberto Izquierdo Mena
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1992(1992-07-07)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Պերեյրա, Կոլումբիա
Հասակ 171 սմ
Քաշ 73 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2013 Կոլումբիա Դեպորտիվո Պերեյրա 69 (14)
2013-2014 Կոլումբիա Օնսե Կալդաս 40 (12)
2014-2017 Բելգիա Բրյուգգե 84 (34)
2017-ներկա Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ 47 (5)
Ազգային հավաքական
2017-ներկա Կոլումբիա Կոլումբիա 6 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 4-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Իսկերդոն սկսել է Դեպորտիվո Պերեյրայում[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի ապրիլի 4-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[5]։ 2013 թվականին Իսկերդոն միացավ Օնսե Կալդասին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 29-ին՝ Դեպորտիվո Կալիի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Ինդեպենդիենտե Մեդելյինի դեմ խաղում[7]։ 2014 թվականի հուլիսի 27-ին կոլումբիացին դուբլ ձևակերպեց Պատրիոտաս Բոյակայի դեմ խաղում[8]։ Օնսե Կալդասի կազմում Իսկերդոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ։

Բրյուգգե խմբագրել

2014 թվականի օգոստոսի 30-ին Իսկերդոն տեղափոխվեց Բրյուգգե[9]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Գենկի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Տորինոյի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Բելգիայի առաջնությունում խփեց սեպտեմբերի 21-ին՝ Կորտրեյկի դեմ խաղում[12]։ 2015 թվականի հունվարի 25-ին Իսկերդոն 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերկլ Բրյուգգեի դեմ խաղում[13]։ Մարտի 15-ին նա դուբլ ձևակերպեց Վեստերլոյի դեմ խաղում[14]։ Իր առաջին մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[15]։ Բրյուգգեն հաղթեց Բելգիայի գավաթը՝ եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով Անդերլեխտին[16], ինչպես նաև՝ հասավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ 1-0 ընդհանուր հաշվով պարտվեց Դնեպրին[17][18]։

2015-16 մրցաշրջանում Իսկերդոն Բրյուգգեի հետ հաղթեց Բելգիայի առաջնությունը[19]։ Կոլումբիացին 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում անցկացրած 24 խաղերում[20]՝ ճանաչվելով Բելգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[21]։ 2016 թվականի հուլիսի 23-ին Իսկերդոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելգիայի սուպերգավաթի Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[22]՝ օգնելով Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Իսկերդոն անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[23][24]։ 2017 թվականի մայիսի 5-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Շառլերուայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[25]։ Բրյուգգեի կազմում Իսկերդոն անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն խմբագրել

2017 թվականի օգոստոսի 21-ին Իսկերդոն ակումբի համար ռեկորդային[26] 13․5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն[27][28][29]։ Նա թիմի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[30][31]՝ ստանալով 19 համարի մարզաշապիկը[32]։ Իր դեբյուտը Իսկերդոն նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Ուոտֆորդի դեմ խաղում[33][34]։ Առաջին հանդիպումը Բրայթոնի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բորնմուտի դեմ խաղում[35]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում կոլումբիացին խփեց հոկտեմբերի 20-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[36][37]։ Իր երկրորդ գոլը խփեց նոյեմբերի 20-ին՝ փրկելով իր թիմին պարտությունից Ստոկ Սիթիի դեմ խաղում[38][39]։ 2018 թվականի հունվարի 1-ին Իսկերդոն 2 գոլային փոխանցում տվեց Բորնմուտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[40][41]։ Իր առաջին մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[42]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իր դեբյուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում Իսկերդոն նշեց 2017 թվականի հունիսի 7-ին՝ փոխարինելով Խուան Կուադրադոյին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[43]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց հունիսի 13-ին՝ Կամերունի դեմ խաղում[44][45]։ 2018 թվականի մայիսին Իսկերդոն ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[46][47]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[48], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[49][50]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[51][52]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ[53]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեպորտիվո Պերեյրա 2010 Պրիմերա A 9 1 0 0 9 1
2011 21 1 6 1 27 2
2012 Պրիմերա B 24 10 2 0 26 10
2013 15 2 6 0 21 2
Ընդհանուր 69 14 14 1 0 0 0 0 83 15
Օնսե Կալդաս 2013 Պրիմերա A 16 3 5 1 21 4
2014 24 9 0 0 24 9
Ընդհանուր 40 12 5 1 0 0 0 0 45 13
Բրյուգգե 2014–15 Յուպիլեր Լիգա 32 13 6 2 6 0 44 15
2015–16 24 7 6 0 6 0 1 0 37 7
2016–17 28 14 1 0 4 1 1 1 34 16
2017–18 0 0 0 0 2 0 2 0
Ընդհանուր 84 34 13 2 18 1 2 1 117 38
Բրայթոն ընդ Հոուվ 2017–18 Պրեմիեր Լիգա 32 5 3 0 1 0 36 5
2018–19 15 0 2 0 0 0 17 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 47 5 5 0 0 0 1 0 53 5
Կարիերայի ընդհանուր 240 65 37 4 18 1 3 1 298 71

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ[53]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 1
2018 4 0
Ընդհանուր 6 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 13, 2017 Կոլիսեում Ալֆոնսո Պերես, Խետաֆե, Իսպանիա   Կամերուն 4–0 4–0 Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բրյուգգե

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Colombia - J. Izquierdo - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Premier League transfers: Who is Jose Izquierdo? Everything you need to know about Brighton & Hove Albion's £16m record signing | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Envigado FC - Deportivo Pereira, Apr 4, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Deportivo Pereira - Envigado FC, Sep 26, 2010 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «Once Caldas vs. Deportivo Cali - 29 July 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Independiente Medellín vs. Once Caldas - 25 August 2013 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Once Caldas - Boyacá Patriotas FC, Jul 27, 2014 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  9. md. «Twee Zuid-Amerikanen op weg naar Club Brugge». Het Nieuwsblad (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  10. «KRC Genk - Club Brugge KV, Sep 14, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «Club Brugge KV - Torino FC, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «Club Brugge KV - KV Kortrijk, Sep 21, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «Cercle Brugge - Club Brugge KV, Jan 25, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «KVC Westerlo - Club Brugge KV, Mar 15, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Jose Heriberto Izquierdo | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «Club Brugge KV - Dnipro Dnipropetrovsk, Apr 16, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  18. «Dnipro Dnipropetrovsk - Club Brugge KV, Apr 23, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  19. 19,0 19,1 FootballDatabase.com. «Belgium Jupiler League 2015/16, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  20. «Jose Heriberto Izquierdo | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  21. 21,0 21,1 «José Izquierdo wins Golden Shoe!». club. 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «Club Brugge KV - Standard Liège, Jul 23, 2016 - Belgian Supercup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  23. «Club Brugge KV - Leicester City, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  24. «Leicester City 2-1 Club Brugge». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  25. «RSC Charleroi - Club Brugge KV, May 5, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  26. «Brighton agree deal to sign Izquierdo» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  27. «Brighton sign Jose Izquierdo in club-record deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  28. «Brighton break record to sign Izquierdo». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  29. «Brighton Complete Club Record Signing of Jose Izquierdo on 4-Year Deal». 90min.com (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  30. «Brighton sign Izquierdo in club-record deal». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  31. «Jose Izquierdo: Brighton sign Colombian winger in club record deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  32. «IZQUIERDO COMPLETES RECORD MOVE TO ALBION» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  33. «Watford FC - Brighton & Hove Albion, Aug 26, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  34. «Watford 0-0 Brighton & Hove Albion». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  35. «AFC Bournemouth - Brighton & Hove Albion, Sep 19, 2017 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  36. «West Ham United - Brighton & Hove Albion, Oct 20, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  37. «West Ham United 0-3 Brighton & Hove Albion». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  38. «Brighton & Hove Albion - Stoke City, Nov 20, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  39. «Brighton & Hove Albion 2-2 Stoke City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  40. «Brighton & Hove Albion - AFC Bournemouth, Jan 1, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  41. «Brighton & Hove Albion 2-2 Bournemouth». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  42. «Jose Heriberto Izquierdo | Football Stats | Brighton & Hove Albion | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  43. «Spain - Colombia, Jun 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  44. «Cameroon - Colombia, Jun 13, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  45. «Cameroon 0-4 Colombia». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  46. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  47. «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  48. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Jose IZQUIERDO - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  49. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  50. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  51. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  52. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  53. 53,0 53,1 «José Izquierdo». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել