Խոշոր սպիտակ խոզ, խառը մթերատվության վաղահաս ցեղ։ Ստացվել է XIX դարում՝ Անգլիայում՝ տեղական ուշահաս, չինական վաղահաս և նեապոլյան ու պորտուգալական խոզերի բարդ վերարտադրական տրամախաչումից։

Նախկին ԽՍՀՄ-ում երկարատև տոհմային աշխատանքներից հետո ստեղծվել է փաստորեն նոր, երեք տիպի (մսային, մսա-ճարպային և ճարպային) ցեղ։ Վարազների կենդանի քաշը 300 - 350 կգ է, մերուններինը՝ 200 - 250։ Պտղատվությունը մեկ ծնում՝ 10 - 12 (առանձին դեպքերում՝ 32) խոճկոր։

Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում բազմաթիվ ցեղեր ստանալիս խոշոր սպիտակ խոզն օգտագործվել է որպես ելակետային և բարելավող ցեղ։ Բուծվում է Եվրոպայի բոլոր երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Նոր Զելանդիայում։ Հայաստանում՝ Արարատյան դաշտի, Լոռի-Փամբակի, Շիրակի և Սևանի ավազանի շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 73