Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը

Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը (The Cook the Thief His Wife & Her Lover[11]),բրիտանական-ֆրանսիական ֆիլմ-դրամա՝ սև երգիծանքով։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Պիթեր Գրինուեյն է, գլխավոր դերերում՝ Ռիշար Բորենժե, Մայքլ Գեմբոն, Հելեն Միրրեն և Ալան Հովարդ։ Ֆիլմում առկա են բռնության, մերկության սուր տեսարաններ։ Նկարահանվել է 1989 թվականին և առաջին անգամ ցուցադրվել Մեծ Բրիտանիայում 1989 թ. սեպտեմբերի 11-ին։

Picto infobox cinema.png
Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը
անգլ.՝ The Cook, the Thief, His Wife & Her Lover
Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1][2][3]
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն[4][1][2][…]
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ[3]
Ժանրդրամա[5], քրեական[5], էրոտիկ ֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ
Թեմակազմակերպված հանցագործություն[6], extramarital sex?[6] և adultery?[6]
Թվականսեպտեմբերի 11, 1989[7] և նոյեմբերի 23, 1989[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Գրինուեյ[5][8][4]
ՊրոդյուսերDenis Wigman?[4], Pascale Dauman?[4], Daniel Toscan du Plantier?[4] և Քիս Քասանդեր[4]
Սցենարի հեղինակՓիթեր Գրինուեյ[4]
ԴերակատարներՌիշար Բորենժե[9][8][4], Մայքլ Գեմբոն[9][8][4], Հելեն Միրեն[9][8][4], Alan Howard?[9][8][4], Թիմ Ռոթ[9][8][4], Կրիրիան Հայնդս[9][8], Գարի Օլսեն[9], Իվեն Սթյուարթ[9], Ռոջեր Էշթոն Գրիֆիտս[9], Ռոն Կուկ[9], Լիզ Սմիթ[9][4], Janet Henfrey?[9], Ալեքս Քինգսթոն[9], Ian Dury?[9], Diane Langton?[9], Ռոջեր Լլոյդ Փաք[9], Bob Goody?[9], Arnie Breeveld?[9], Hywel Williams-Ellis?[9], Yolande Brener?[9] և Michael Clark?[9]
ՕպերատորՍաշա Վերնի
ԵրաժշտությունՄայքլ Նայման
ՄոնտաժՋոն Ուիլսոն
ԿինոընկերությունMaxeda?
Տևողություն119 րոպե
Բյուջե1 500 000 £[10]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Պատմություն է «գողի»՝ գռեհիկ, բռնարար և շատակեր մարդու՝ Ալբերտ Սպայկայի և նրա կնոջ՝ Ջորջինայի մասին։ Վերջինս մտերիմ հարաբերություններ ունի ամուսնուն պատկանող ռեստորանի խոհարարի հետ։ Ջորջինան սեռական կապ է հաստատում ռեստորանի հաճախորդներից մեկի՝ գրավաճառ Մայքլի հետ։ Խոհարարը օգնում է նրանց թաքցնել իրենց հարաբերությունները Սպայկայից։ Ի վերջո Սպայկան բացահայտում է նրանց կապը և սպանում Մայքլին՝ ցցով նրա բերանի մեջ խցկել տալով Մայքլի սիրած գրքի էջերը։ Ջորջինայի խնդրանքով խոհարարը եփում է Մայքլին։ Ջորջինան երեկույթ է կազմակերպում, որտեղ Մայքլի մարմինը հյուրասիրում է Սպայկային՝ զենքով ստիպելով, որ նա ուտի Մայքլին։ Սպայկան ստիպված անում է դա, Ջորջինան կրակելով սպանում է Սպայկային և արտասանում. «Կաննիբալ»։

ԾանոթագրություններԽմբագրել