Խոլորձ ճահճային

բույսերի տեսակ
Խոլորձ ճահճային
Խոլորձ ճահճային
Խոլորձ ճահճային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Խոլորձայիններ (Orchidoideae)
Տրիբա Orchideae
Ենթատրիբա Orchidinae
Ցեղ Anacamptis
Տեսակ Խոլորձ ճահճային (A. palustris)
Միջազգային անվանում
Anacamptis palustris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Խոլորձ ճահճային (լատին․՝ Orchis palustris) խոլորձազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

50-80 սմ բարձրությամբ պալարավոր արմատներով, ուղիղ ցողունով և հերթադիր ամբողջաեզր տերևներով բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ նստադիր տերևները ցողունագիրկ, նշտարաձև-գծային են և սրածայր, զուգահեռ ջղավորությամբ։ Երկար, գլանաձև բազմածաղիկ ծաղկաբույլում՝ հասկում, հավաքված են ծաղիկները։ Պարզ պսակակերպ անկանոն ծաղիկները ունեն ուղիղ գլանաձև խթան և բաց մանուշակագույն ծաղկակից տերևներ։ Պսակի 6 սպիտակավուն պսակաթերթիկներից մեկը եռաբլթակ է, մանուշակագույն բծերով և հակաձվաձև լայն հիմքով։ Շատ մանր սերմերով պտուղը երկարավուն տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին գոտիների խոնավ մարգագետիններում, ճահիճներում և ջրամբարների ափերին։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և Երևանում։ Գեղազարդային բույս է։ Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված է որպես անհետացող տեսակ, որի հավաքը արգելված է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման վերջին փուլում մթերվող երիտասարդ, թարմ և չորացած արմատապալարները (սալեպ)։ Օգտագործում են արտաքին կիրառման եղանակով մաշկային հիվանդությունների՝ դերմատոզների, կարբունկուլների բուժման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ ճահճային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ ճահճային» հոդվածին։