Խոզի պատերազմ (անգլ.՝ Pig War), նաև հայտնի է որպես Պատերազմ խոզերի պատճառով, Դրվագ խոզերի հետ (անգլ.՝ Pig Episode), Պատերազմ խոզի և կարտոֆիլի պատճառով (անգլ.՝ Pig and Potato War), Սահմանային վեճ Սան Խուան կղզիներում (անգլ.՝ San Juan Boundary Dispute) և Հյուսիսարևմտյան սահմանային վեճ (անգլ.՝ Northwestern Boundary Dispute), ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առճակատում, որը սկսվել է 1859 թվականին Սան Խուան կղզիների վիճելի շրջանում սպանված խոզի պատճառով։ Խոզը հակամարտության միակ զոհն էր, իսկ հակամարտությունն ընդհանուր առմամբ եղել է անարյուն։

Խոզի պատերազմ

Թվական 1859 թվական հունիսի 15 - հոկտեմբեր
Վայր Սան Խուան
Արդյունք
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կողմերի ուժեր
461 մարտիկներ, 14 թնդանոթներ 2,140 մարտիկներ, 5 ռազմանավեր, որոնք կրում էին 70 թնդանոթներ
Ռազմական կորուստներ
1 խոզ

Նախապատմություն խմբագրել

1846 թվականի հունիսի 15-ին ստորագրված Օրեգոնի պայմանագիրը ԱՄՆ-ի և Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի միջև սահմանագիծը սահմանել է Ժայռոտ լեռներից արևմուտք ընկած հատվածում հետևյալ կերպով.

«...հյուսիսային լայնության քառասունիններորդ զուգահեռականից մինչև նեղուցի կեսը, որը բաժանում է Վանկուվեր կղզին Հոնկոնգից, այնուհետև հարավային ուղղությամբ նշված նեղուցի կեսը, և Խուան դե Ֆուկայի նեղուցով մինչև Խաղաղ օվկիանոս»

:

Խնդիրն այն էր, որ «նեղուցի մեջտեղ» հասկացության համար երկու տարբերակ կար՝ Հարո նեղուցը Սան Խուան կղզիների արևմտյան կողմում կամ Ռոզարիո նեղուցը՝ արևելքից։

 
Քարտեզ, որը կազմել է Ջորջ Վանկուվերերը 1798 թվականին։ Երևում է, որ վիճելի տարածաշրջանը պատկերված է մեծ անճշտություններով

1846 թվականին տարածաշրջանի աշխարհագրությունը դեռ լավ ուսումնասիրված չէր։ Հիմնական մատչելի քարտեզներ էին նրանք, որոնք հրատարակել էր Ջորջ Վանկուվերը 1798 թվականին, և նրանք, որ հրատարակել էին 1845 թվականին Չարլզ Ուիլկսը։ Երկու դեպքում էլ քարտեզները բավականին ճշգրիտ էին Վանկուվեր կղզու հարավարևելյան ափի գոտում և Հալֆ կղզիներում, և, հետևաբար, Հարոյի նեղուցի ճշգրիտ անցումը հայտնի չէր[1]։

1856 թվականին ԱՄՆ-ն և Բրիտանիան ստեղծել են Սահմանային հանձնաժողով, որը լուծել է սահմանային մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Ջորջիայի նեղուցից մինչև Խուան դե Ֆուկա նեղուց ջրային սահմանը։ Բրիտանիայի կողմից հանձնաժողովի կազմում էին առաջին կոմիսար Ջեյմս Չարլզ Պրևոստը, երկրորդ կոմիսար Ջորջ Հենրի Ռիչարդսը և կրտսեր քարտուղար Ուիլյամը։ Ամերիկացիների կողմից եղել են առաջին կոմիսար Արչիբալդ Քեմփբելը, երկրորդ կոմիսար Ջոն Պարկը և քարտուղար Ուիլյամ Ուորենը։ Երկու կողմերը 1857 թվականին մի քանի համատեղ հանդիպումներ են ունեցել Էսկիմոլտ և Նանաիմո ծովածոցներում և հանդիպումների ընթացքում փոխանակել են նամակներ։

Սահմանի ջրային հատվածի հարցը քննարկվել է հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներում ընկած ժամանակահատվածում։ Սկզբից Պրևոստը հայտարարել է, որ պայմանագրի տեքստը Ռոզարիո նեղուցի մասին է, և հենց դա են նկատի ունեցել մշակողները, իսկ նույն ժամանակ Քեմփբելը նույնն է ասել Հարոյի մասին։ Պրևեստը պնդել է, որ նեղուցը, որը համապատասխանում է պայմանագրին, պետք է բավարարի երեք պահանջները։ Այն պետք է առանձնացնի Վանկուվերի կղզին մայրցամաքից, այն պետք է անցնի հարավային ուղղությամբ և այն պետք է լինի նավարկելի։ Նրա կարծիքով՝ այդ պայմանները բավարարել է միայն Ռոզարիոն։ Քեմփբելը դրան պատասխանել է, որ պայմանագրում «հարավային ուղղությամբ» բառերը պետք է հասկանալ լայն իմաստով, որ Ռոզարիոն ոչ թե Վանկուվերն է բաժանում մայրցամաքից, այլ Սան Խուան կղզիները Լում, Սիպրես, Ֆիդալգո և այլ կղզիներից, և որ պայմանագրում նավագնացության մասին ոչինչ չի ասվել, բայց նույնիսկ եթե հաշվի առնեն նաև դա, ապա Հարոն ավելի լայն է և ուղիղ, քան Ռոզարիոն։ Քննարկումները շարունակվել են մինչև դեկտեմբեր։ Դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը Պրևոստն առաջարկել է փոխզիջումային տարբերակ՝ սահմանն անցկացնել Սան Խուան նեղուցով, ինչը Միացյալ Նահանգներին կտար Սան Խուանի բոլոր կղզիները, բացի ռազմավարական դիրք ունեցող Սան Խուան կղզուց, բայց այդ առաջարկը մերժվել է։ Հանձնաժողովը համաձայնել է հարցը փոխանցել կառավարությունների հայեցողությանը, և սահմանի ջրային հատվածն անորոշ է մնացել, որը երկիմաստ մեկնաբանությունների տեղիք է տվել։

Առաջացած երկիմաստության պատճառով և՛ Միացյալ Նահանգները, և՛ Մեծ Բրիտանիան հայտարարել են իրենց ինքնիշխանությունը Սան Խուան կղզիների նկատմամբ։ Վիճահարույց ժամանակաշրջանում բրիտանական Հուդզոնի ծոցի ընկերությունը սկսել է գործունեությունը Սան Խուան կղզում և այն վերածվել ոչխարի ֆերմայի։ Մինչդեռ 1859 թվականի կեսերին կղզի էին ժամանել 25-29 ամերիկացի վերաբնակիչներ։

Խոզ խմբագրել

1859 թվականի հունիսի 15-ին՝ Օրեգոնի պայմանագրի ստորագրումից ուղիղ 13 տարի անց, ամերիկացի ֆերմեր Լիման Քաթլերը, որը բնակություն էր հաստատել Սան Խուան կղզում ԱՄՆ-ի օրենքների համաձայն, հայտնաբերել է, որ իր պարտեզում մեծ սև խոզ է եղել, որը կերել է պարտեզի կարտոֆիլը։ Դա առաջին անգամ չէր, որ տեղի էր ունեցել, Քաթլերը գնդակահարել է խոզին։ Պարզվել է, որ խոզը պատկանել է իռլանդացի Չարլզ Գրիֆինին, որը ղեկավարել է Հուդզոնի ծոցի ընկերության ոչխարաբուծարանը, նա ունեցել է մի քանի խոզ, և նրանց թույլ էր տվել ազատորեն թափառել ամենուր[2][3][4]։ Մինչ այս միջադեպը հակամարտության երկու կողմերն էլ խաղաղ են ապրել։ Քաթլեր Գրիֆինին առաջարկել են 10 դոլար որպես փոխհատուցում խոզի համար, սակայն Գրիֆինը պահանջել է 100 դոլար։ Այդ ժամանակ Քաթլերը հայտարարել էր, որ ոչինչ չի վճարելու, քանի որ խոզը ներխուժել է իր երկիր[2] : Երբ բրիտանական իշխանությունները սպառնացել են ձերբակալել Քաթլերին, ամերիկացի ֆերմերը դիմել է իր իշխանություններին՝ ռազմական պաշտպանության համար։

Ռազմական էսկալացիա խմբագրել

Օրեգոնի ռազմական շրջանի հրամանատար, բրիգադի գեներալ Ուիլյամ Հարնին ի սկզբանե Սան Խուան կղզի է ուղարկել 9-րդ հետևակային գնդի 66 զինվոր՝ կապիտան Ջորջ Պիկետի հրամանատարության ներքո՝ հրաման տալով թույլ չտալ վայրէջք կատարել բրիտանացիներին[3][4]։ Վախենալով, որ եթե ամերիկացիներին առանց հսկողության թողնեն, ապա ամերիկյան սքվոտերները կսկսեն բնակեցնել Սան Խուան քաղաքը, անգլիացիներն այնտեղ երեք ռազմանավ են ուղարկել կապիտան Ջեֆրի Հորնբիի հրամանատարությամբ։ Սկսվել է էսկալացիա, և 1859 թվականի օգոստոսի 10-ին 461 ամերիկացի զինվոր՝ գնդապետ Սայլես Քեսիի ընդհանուր հրամանատարության ներքո, դիմակայել է բրիտանական հինգ ռազմանավերին՝ 167 զենքով և 2140 մարդ ինքնաթիռում։

Բրիտանական Վանկուվեր գաղութի նահանգապետ Ջեյմս Դուգլասը հրամայել է դերծովակալ Ռոբերտ Բեյնեսին՝ ափ իջեցնել ծովային հետևակայինների կղզում և այնտեղից դուրս շպրտել ամերիկացի զինվորներին։ Բեյնեսը հրաժարվել է՝ որոշելով, որ հիմար կլիներ երկու մեծ տերություններին պատերազմ սանձազերծել ինչ-որ խոզերի պատճառով։ Երկու կողմից էլ տեղում գտնվող հրամանատարները ստացել են նույն հրամանները՝ պաշտպանվել հարձակման դեպքում, բայց ոչ մի դեպքում առաջինը չկրակել։ Մի քանի օրվա ընթացքում բրիտանացի և ամերիկացի զինվորները վիրավորանքներ են փոխանակել՝ փորձելով հրահրել միմյանց, սակայն կրակոցներն այդպես էլ չեն հնչել։

Հակամարտության կարգավորում խմբագրել

Երբ ճգնաժամի մասին լուրը հասել է Վաշինգտոն և Լոնդոն, երկու երկրների պաշտոնատար անձինք ցնցվել են և գործողություններ են ձեռնարկել պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ[5]։ Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Բյուքենենը գեներալ Ուինֆիլդ Սքոթին ուղարկել է ճգնաժամի լուծման ուղիների շուրջ նահանգապետ Ջեյմս Դուգլասի հետ բանակցելու համար։ Սքոթին արդեն հաջողվել է կարգավորել 1830-ականների վերջին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև երկու սահմանային հակամարտոթյունները, և նախագահը հույս է հայտնել, որ նա կրկին կկարողանա երկիրը ազատել մշուշոտ քաղաքացիական պատերազմի պայմաններում անհարկի ռազմական հակամարտությունից։ Հոկտեմբերին Սքոթը ժամանել է Սան Խուան և բանակցություններ սկսել Դուգլասի հետ։

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են պահպանել Սան Խուան կղզու համատեղ օկուպացիան մինչև հարցի վերջնական լուծումը, բայց միևնույն ժամանակ նվազեցնել բնակչության քանակակազմը մինչև յուրաքանչյուր կողմից 100 մարդ չգերազանցող թիվը։ Բրիտանական ճամբարը տեղավորվել է առափնյա գծի մոտ գտնվող կղզու հյուսիսային մաս, ամերիկյանը՝ հարավային, բարձրադիր հատվածում, որտեղից կարելի էր հրետանային արգելք կիրառել նեղուցի վրա։

Շուտով սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով ԱՄՆ-ում համատեղ օկուպացիան ձգձգվել է 12 տարով։ Իշխանությունները հորդորում էին Լոնդոնին անեքսիայի ենթարկել ոչ միայն վիճելի տարածքը, այլև ամբողջ տարածաշրջանը, բայց բրիտանական պաշտոնական իշխանությունները դրան համաձայն չէին։ 1871 թվականին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ստորագրել են Վաշինգտոնի պայմանագիրը, որում, ի թիվս այլ հարցերի, նշվել է, որ Սան Խուան նեղուցի հարցը կարող է լուծել միջազգային արբիտրաժը։ Որպես արբիտր՝ կողմերից ընտրվել է գերմանական կայսր Վիլհելմը, որը հանձնել է հարցը արբիտրաժային հանձնաժողովի երեք անձանց հետ քննարկման, որոնք հանդիպել են Ժնևում գրեթե մեկ տարի։ 1872 թվականի հոկտեմբերի 21-ին հանձնաժողովը որոշել է հարցը հօգուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների. ընդունվել է Հարոյի նեղուցի վերաբերյալ ամերիկյան առաջարկը։

1872 թվականի նոյեմբերի 25-ին բրիտանական ծովային հետևակայինները կղզին թողել են, ամերիկյան զորքերը դուրս են բերվել 1874 թվականի հուլիսին։

Կանադական հասարակությունը,Օրեգոնի պայմանագրի արդյունքներից դժգոհ լինելով, վրդովված էր, որ Մեծ Բրիտանիան կրկին անտեսել է Կանադայի շահերը։ Կանադան սկսել է ավելի մեծ անկախություն փնտրել արտաքին քաղաքականության հարցերում։

Գրականություն խմբագրել

  • Baker, Betty (1969). The Pig War. HarperCollins Canada. ISBN 0060203331.
  • Coleman, E.C. (2009). The Pig War: The Most Perfect War in History. The History Press. ISBN 978-0-7524-5227-2.
  • Holtzen, Mark (2012). The Pig War. CreateSpace. ISBN 1475051360.
  • Kaufman, Scott (2003). The Pig War. Lexington Books. ISBN 0739107291.
  • Neering, Rosemary (2011). The Pig War: The Last Canada–US Border Conflict. Heritage House Publishing Co. Ltd. ISBN 1926936019.
  • Victor, Frances Fuller (1891). «Ch. 26» . Atlantis Arisen . J. B. Lippincott Co.
  • Vouri, Michael (1999). The Pig War: Standoff at Griffin Bay. Griffin Bay Book Store. ISBN 0963456253.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hayes, Derek (1999). Historical Atlas of the Pacific Northwest: Maps of exploration and Discovery. Sasquatch Books. էջեր 171–174. ISBN 1-57061-215-3.
  2. 2,0 2,1 Woodbury, Chuck (2000). «How One Pig Could Have Changed American History». Out West #15. Out West Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «The Pig War». National Park Service, U.S. Department of the Interior. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Matthews, Todd. «The Pig War of San Juan Island». The Tablet. www.wahmee.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «The Pig War». San Juan Island National Historical Park. National Park Service. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել