Խոզապուխտ, խոզապուխտ
«Խոզապուխտ, խոզապուխտ» (իսպ.՝ Jamón, jamón), իսպանացի ռեժիսոր Բիգաս Լունայի` 1992 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմը։ Այն հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսի առաջին դերն է կինոյում (նկարահանումների ժամանակ նա եղել է 16 տարեկան)։
Խոզապուխտ, խոզապուխտ իսպ.՝ Jamón, jamón | |
---|---|
Երկիր | Իսպանիա Իտալիա |
Ժանր | դրամա, կինոկատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Թվական | 1992 և մայիսի 13, 1993[2] |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Բիգաս Լունա[3][4] |
Պրոդյուսեր | Անդրես Վինսենտե Գոմես |
Սցենարի հեղինակ | Բիգաս Լունա և Քիմ Մոնսո |
Դերակատարներ | Ստեֆանիա Սանդրելլի[5][4][1], Աննա Գալիենա[5][1], Պենելոպե Կրուս[5][4][1], Խավիեր Բարդեմ[5][4][1], Ժորդի Մոլյա[5][4][1], Խուան Դիեգո[5][1] և Միգել Գարսիա Բորդա[1] |
Օպերատոր | Խոսե Լուիս Ալկայնե |
Երաժշտություն | Նիկոլա Պիովանի |
Մոնտաժ | Տերեսա Ֆոնթ |
Նկարահանման վայր | Բարսելոնա |
Տևողություն | 95 րոպե |
Jamón Jamón Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՍիլվիան (Պենելոպե Կրուս) երիտասարդ գրավիչ աղջիկ է, որն աշխատում է ներքնազգեստի կարի գործարանի բուֆետում։ Շուտով պարզվում է, որ նա հղի է գործարանի սեփականատեր Խոսե Լուիսից (Ժորդի Մոլյա)։ Ի զարմանս նրա՝ Խոսեն ամենևին հիասթափված չէ այդ լուրից, այլ Սիլվիային սիրո խոստովանություն է անում, առաջարկություն անում և պնդում երեխայի ծնունդը։
Բուֆետապանուհու որդու մոտալուտ հարսանիքի լուրը բնավ չի գոհացնում Խոսե Լուիսի մորը՝ Կոնչիտային (Ստեֆանիա Սանդրելլի), նա աղջկան կասկածում է բացառապես շահադիտական նկատառումների մեջ։ Խոսե Լուիսի հայրը հանգիստ է վերաբերվում այդ իրադարձությանը Այդ ժամանակ Կոնչիտան վարձում է Խոսե Լուիսի ընտանիքում աշխատող սեքսուալ պատանի Ռաուլին (Խավիեր Բարդեմ), որպեսզի նա գայթակղի Սիլվիային՝ հույս ունենալով, որ նման սկանդալի հրապարակումը կկանխի ամուսնությունը։ Այնուամենայնիվ, Սիլվիան հավատարիմ է մնում իր սիրելիին՝ չնայած Ռաուլի համառ ուշադրությանը։ Ռաուլն աստիճանաբար իսկապես սիրահարվում է Սիլվիային, բայց միևնույն ժամանակ Կոնչիտան ինքն է համակվում Ռաուլի հանդեպ կրքով։ Շուտով նա դառնում է Կոնչիտայի սիրեկանը։
Մինչդեռ Խոսե Լուիսը վարանում է՝ պատրա՞ստ է արդյոք հարսանիքին մոր կամքին հակառակ։ Սիլվիային նման անվստահությունը դուր չի գալիս, և նա սկսում է մտածել «իսկական, անկախ և խելամիտ տղամարդու» մասին։
Ֆիլմն ավարտվում է մեծ ծեծկռտուքով, որտեղ որպես զենք օգտագործվում են խոզի բուդ։ Ռաուլը սպանում է Խոսե Լուիսին[6]։
- 1992 թվականի սեպտեմբերի 2՝ Իսպանիա
- 1992 թվականի սեպտեմբեր՝ Իտալիա, Վենետիկի կինոփառատոն
- 1993 թվականի ապրիլի 2՝ Շվեդիա
- 1993 թվականի մայիսի 13՝ Գերմանիա
- 1993 թվականի մայիսի 20՝ Ավստրալիա (մայիսի 26-ին՝ Ադելաիդայի կինոփառատոնում)
- 1993 թվականի հունիսի 4՝ Միացյալ Թագավորություն
- 1993 թվականի հուլիսի 24՝ Ճապոնիա
- 1993 թվականի օգոստոսի 26՝ Նիդերլանդներ
- 1993 թվականի սեպտեմբերի 23՝ Արգենտինա
- 1993 թվականի սեպտեմբերի 2՝ ԱՄՆ (միայն Նյու Յորքում, ցուցադրությունը մյուս քաղաքներում եղել է 1994 թվականի փետրվարին)
- 1994 թվականի փետրվարի 26՝ Հարավային Կորեա
- 1994 թվականի օգոստոսի 5՝ Ֆինլանդիա
- 2001 թվականի հուլիսի 9՝ Չեխիա, Կառլովի Վարիի կինոփառատոն, սահմանափակ ցուցադրություն այլ քաղաքներում՝ 2003 թվականի մարտի 18-ից
Փաստեր
խմբագրել- Ֆիլմի անվանումը նմանակում է մանկական բառախաղը։ «Jamón, jamón, jamón ...» (խոզապուխտ, խոզապուխտ, խոզապուխտ ...) բառի կրկնակի արագ կրկնությունից հետո այն շուտով սկսում է հնչել (վանկերի տեղափոխություն) այսպես՝ «monja, monja, monja…» (միանձնուհի, միանձնուհի, միանձնուհի ...):
- Ամերիկյան վարձույթում ֆիլմը թողարկվել է «Պատմություն խոզապուխտի և կրքի մասին» վերնագրով (A Tale of Ham and Passion)[7]:
- Ֆիլմը նկարահանվել է Իսպանիայի Կաստեհոն դե Մոնեգրոս մունիցիպալիտետում և Սարագոսա պրովինցիայում[8]։
- Ռաուլը համաձայնվում է Կոնչիտայի սիրեցյալը դառնալ այն բանից հետո, երբ Կոնչիտան համաձայնվում է նրան նվիրել «Yamaha FZR600» մոտոցիկլետ։
- Ֆիլմում կա «սննդի», մասնավորապես, ինչպես անվանումն է ենթադրում, խոզապուխտի մի քանի այլաբանություն.
- Եզրափակիչ ծեծկռտուք՝ խոզի բդի օգտագործմամբ,
- Սիլվիայի և Խոսե Լուիսի անկողնային տեսարան.
- Խոսե Լուիսը վեր է բարձրացնում Սիլվիայի վերնաշապիկը և սկսում է համբուրել ու ծծել նրա պտուկները։
- Սիլվիա։ Դե, ինչպե՞ս ես սիրում ուտել իմ կրծքերը։ (How come you like eating my tits?)
- Խոսե Լուիս։ Ես սիրում եմ նրանց համը։ (I like the way they taste)
- Սիլվիա։ Եվ ի՞նչ համ ունեն նրանք։ (What do they taste like?)
- Խոսե Լուիս։ Չգիտեմ։ Ոչ մի։ Մեկը նման է օմլետի, մյուսը խոզապուխտի։ (I don’t know. Nothing. That’s be asking too much: one tasting like an omelette the other like ham)
- Բնօրինակում օգտագործվել են «Իսպանական տորտիլյա» և համապատասխանաբար անգլ.՝ Jamón serrano անվանումները։
- 1992 թվականին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ ֆիլմի ռեժիսոր Բիգաս Լունան արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակի։ Դրանից հետո՝ 1993 թվականին, ֆիլմն առաջադրվել է ևս 7 մրցանակի, և հաղթել դրանցից չորսը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://www.imdb.com/title/tt0104545/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=8081.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt0104545/fullcredits
- ↑ Movie Critic: Ham, Ham
- ↑ 7,0 7,1 Jamón, jamón (1992)՝ Release dates
- ↑ Jamón, jamón (1992) — Filming locations
- ↑ Jamón, jamón (1992) — Awards
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի սյուժեն և դրա մասին կարծիք moviecritic2000.blogspot.com կայքում Արխիվացվել է 23-02-2010 (անգլ.)
- Ֆիլմի մասին videovista.net կայքում Արխիվացվել է 23-02-2010 (անգլ.)
- Ֆիլմի մասին penelope-cruz.ru կայքում Արխիվացված 2020-09-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզապուխտ, խոզապուխտ» հոդվածին։ |