Խոզան, Խոզանի, Խոզանոն, բերդաքաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայքի (Ծոփք) աշխարհում, Պաղնատուն գավառում, հավանաբար Մեծկերտից և Չմշկածագից ոչ շատ հեռու։ Նույնացվում է ուրարտական սեպագրերում հիշատակվող Խուզանա երկրամասին։

Գրիգոր Ղափանցյանը գրում է Խոզանի ձևով։ Հայ պատմագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը, բյուզանդական Թեոփիլոս կայսեր 837 թ. դեպի արևելք կատարած արշավանքն ու նվաճումները նկարագրելիս, հիշատակում է գրաված վայրերի թվում նաև Խոզանը՝ որպես գյուղաքաղաք։ Մ. Ուռհայեցին (12-րդ դ) հիշատակում է Խոզանը ու նրա անունով կոչված գավառը։

Բյուզանդական աղբյուրներում հիշատակված է նաև Խոզանոն և Պոլիխնի Խոզանոն ձևերով։ Պոլիխնի հունարեն նշանակում է «քաղաքահետք»։ Եվրոպական, ապա նաև հայկական աղբյուրներում Խոզանը նույնացվում է հետագայի Խոզաթ գյուղաքաղաքին։

Կիպերտի քարտեզում Խոզանը նշանակված է Դերսիմում, որպես բնակավայր, բայց սխալմամբ Դերսիմը տեղադրված է Մամախաթունի կողմերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 759 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 66