Խոզանուկ
Խոզանուկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Կորեկայիններ (Panicoideae) |
Տրիբա | Paniceae |
Ցեղ | Խոզանուկ (Setaria) P.Beauv., 1812 |
Խոզանուկ (լատին․՝ Setaria), խոզանխոտ,[1] դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։


Տեսակներ խմբագրել
Հայտնի է ավելի քան 120[2] (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝4 տեսակ՝
- խոզանուկ թխակապույտ (Տ. glauca),
- խոզանուկ կպչուն (Տ. verticillata),
- խոզանուկ կանաչ (Տ. viridis)
- խոզանուկ իտալական (Տ. italica)։
Տարածում խմբագրել
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ցանքերում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում և այլն։ Չարորակ մոլախոտ է։
Կենսաբանական նկարագիր խմբագրել
Արմատային համակարգը հզոր է։ Ցողունը ուղիղ է, բարձրությունը ՝ մինչև 50 (100) սմ, թփակալման հանգույցներից՝ ճյուղավորվող։ Հիմնականում մերկ է, ծաղկաբույլի մոտ՝ թույլ թավոտ։ Տերևները հարթ են, նեղ, գծանշտարաձև։ Ծաղկաբույլը գլանաձև, հասկանման հուրան է։ Հասկիկները երկգույն Են՝ շրջապատված խոզաններով։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը հատիկ է։
Կիրառություն և նշանակություն խմբագրել
Որոշ տեսակներ պարունակում են ալկալոիդներ։ Հատիկներից ստանում են սպիրտ։ Կերային են (մինչև թփակալելը) և գեղազարդիչ (ծաղկաբույլերն օգտագործում են ձմեռային ծաղկեփնջերում)։
Գրականություն խմբագրել
- Губанов И. А. и др. Род 58. Setaria — Щетинник, или Мышей // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 179—180, 301, 302. — ISBN 8-87317-091-6.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Губанов и др., 2002, էջ 179
- ↑ The Plant List: Setaria
Արտաքին հղումներ խմբագրել
- Setaria. California Department of Food and Agriculture.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |