Խոզանափուշ ղարադաղի

բույսերի տեսակ
Խոզանափուշ ղարադաղի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Carduinae
Ցեղ Խոզանափուշ (Cousinia)
Տեսակ Խոզանափուշ ղարադաղի (C. qaradaghensis)
Միջազգային անվանում
Cousinia qaradaghensis

Խոզանափուշ ղարադաղի (լատին․՝ Cousinia qaradaghensis), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

40-50 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Տերևները խիտ դասավորված են ցողունի վրա, հերթադիր են, կոշտ և փետրաձև բաժանված։ Ջղերի ծայրերին կան սուր փշեր։ Զամբյուղները գնդաձև են, կենտրոնականը կազմված է զգալիորեն մեծ եզրիններից։ Ծածկոցի թերթերն ունեն երկար ոստայնանման թավոտություն, նեղ են, երկարությամբ ծալված, աղեղնաձև հետ թեքված հավելուկներով։ Ծաղիկները վարդագույն են։ Սերմիկները սեպաձև են, պապուսը՝ թափվող[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Լիճք, Կուրիս)։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսարևնտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100-1400 մ բարձրությունների վրա, ժայռոտ և քարքարոտ վայրերում։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ յուրացվող տարածքներում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.