- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնուս (այլ կիրառումներ)
Խնուս, Խնունիս, Վարաժնունիք, Քիլիսա, գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Երկարությունը մոտ 127 կմ է։ Սկիզբ է առնում Բյուրակն լեռնազանգվածի լանջերից, մոտ 3000 մ բարձրությունից, հոսում հարավ, անցնում Խնուսի դաշտով, ապա թեքվում դեպի արևելք, խառնվում Արածանուն։ Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից։ Հորդանում է հունիսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 63)։
|