Խնձորի միջազգային օր (անգլ.՝ Apple Day of USA), ոչ պաշտոնական տոն, որն ամեն տարի անց է կացվում ԱՄՆ-ում, փետրվարի 20-ին[1]։

Խնձորի միջազգային օր
անգլ.՝ Apple Day of USA

Տեսակոչ պաշտոնական տոն
Ամսաթիվփետրվարի 20
Տոնվում էԵրկիր

Հյուսիսային Ամերիկայում այս օրը խոհարարական քոլեջների մեծ մասում անց են կացվում ուրախ տոնական շոուներ և վարպետաց դասեր՝ նվիրված այն ուտեստների պատրաստմանը, որոնց հիմնական բաղադրիչը խնձորն է հանդիսանում։

Այս տոնի ավանդական մասն են դարձել ցանկացած «խնձորային մրցույթները», օրինակ խնձորի վրա նետաձգությունը կամ խնձորի կճեպի մաքրումը, որտեղ հաղթում է նա, ով կարողացել է խնձորից առանձնացնել ամենաերկար կճեպը (այժմյան ռեկորդը՝ 52 մ 51 սմ, սահմանել է Կետի Վոլֆերը (անգլ.՝ Kathy Walfer) Նյու Յորքում, 1976 թվականին, խնձորը նա մաքրել է 12 ժամում[2]): ԱՄՆ-ում խնձորի միջազգային օրը ոչ աշխատանքային օր չի հանդիսանում։

Չնայած համացանցում շատ կայքեր «Խնձորի օրը» անվանել են «Խնձորի միջազգային օր»[3], դա չի համապատասխանում իրականությանը։ Մի քանի այլ երկրներում կա նմանատիպ տոն, բայց այն նշվում է այլ օրերին, օրինակ Մեծ Բրիտանիայում Խնձորի օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 21-ին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. USFoods.ru — Февраль 2007 — День яблока в США(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 День яблока — 21 октября. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  3. «ВСЕМИРНЫЙ ЯБЛОЧНЫЙ ДЕНЬ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.