Խնձորեսկի ճոճվող կամուրջ

Խնձորեսկի ճոճվող կամուրջ, կամուրջ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա։

Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Երկիր Հայաստան
ՏեղանքԽնձորեսկ
Նշանակությունքաշը 14 տոննա
Տեսակկամուրջ
Կառուցվել է2012
Երկարություն160 մ
Լայնություն1.5 մ
Բարձրություն63 մ
Շինարարության սկիզբ2011, մայիսի 9

Պատմություն խմբագրել

Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։

Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։

 

Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է՝ իր բազմաթիվ տուն-քարանձավներով ու «առանձնատներով»[1][2]։

Տվյալներ խմբագրել

Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամուրջը միաժամանակ կարող է «սպասարկել» միջին քաշ ունեցող մոտ 700 մարդու։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել