Խնձորապուր (գիրք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորապուր (այլ կիրառումներ)
Խնձորապուր (Applemoes), բելգիացի նկարազարդող-հեղինակ Կլաաս Վերպլանկի հոր և որդու հարաբերությունների մասին՝ փոքրիկի տեսանկյունից ներկայացվող գիրք։
Խնձորապուր Applemoes | |
---|---|
Հեղինակ | Կլաաս Վերպլանկ |
Լեզու | հայերեն |
Խմբագիր | Աշոտ Գաբրիելյան |
Հրատարակում հայերեն | 2015 |
Թարգմանիչ | Սամվել Ղռաթյան |
Գրքի մասինԽմբագրել
Գրքում հայրը ներկայացված է ոչ միանշանակ «դրական» հերոս։ Օրվա ընթացքում փոքրիկը տարբեր կարծիքներ և էմոցիաներ է ունենում հոր նկատմամբ՝ խաղ, նկատողություն, դասերի մասին հիշեցում, ուտել, հեռուստացույց դիտել և այլն։ Գիրքը պատմում է բնական և ամենօրյա հարաբերությունների մասին։
ՓաստերԽմբագրել
«Խնձորապուրը» 2012 թվականին Իսպանիայում ճանաչվել է տարվա լավագույն մանկական գիրք, երեք անգամ վերահրատարակվել է Բելգիայում, Կորեայում գիրքը վաճառվել է 100 հազար տպաքանակով։ Հայերեն թարգմանվել է 2015 թվականին, և հայերենը գրքի 12-րդ թարգմանութունն է[1]։
Հեղինակի մասինԽմբագրել
Վերպլանկի գրքերը թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով, ստացել է մրցանակներ և՛ Բելգիայում, և՛ արտերկրում[2], համագործակցում է եվրոպական և միջազգային հայտնի ամսագրերի և օրաթերթերի հետ, ինչպիսիք են ամերիկյան Նյու Յորք Թայմսը և բելգիական «De Standaard»-ը։
Մեջբերումներ գրքի մասինԽմբագրել
Մի անգամ որդուս նկատողություն արեցի, նա էլ ասաց, որ այլևս չի սիրում ինձ ու մենք այլևս ընկերներ չենք։ Ասացի նրան, որ հայրիկը կարող է նկատողություն անել որդուն և դա չի նշանակում, որ երեխան պիտի նեղանա։ Որոշեցի որդուս տեսակետից ներկայացնել մեր առօրյան՝ գրքի տեսքով, որտեղ հայրիկը միշտ չէ, որ դրական հերոս է։ - Կլաաս Վերպլանկ[3]
|
Մեջբերումներ գրքիցԽմբագրել
Ջերմ ձեռքեր ունի իմ պապան։ Նրա մատներն ունեն խնձորապուրի համ։ Ես ուզում եմ, որ նա հազար մատ ունենա։ |