Խնկի ծառ (երգ)

հայկական ժողովրդական երգ

Խնկի ծառ, հայկական ժողովրդական երգ[1], պահպանվել է Կոմիտասի մշակմամբ[2]։ Երգը առաջին անգամ հիշատակվել է Կոմիտաս վարդապետի և իր ընկերոջ՝ Մանուկ Աբեղյանի 1903 թվականին խմբագրած «Հազար ու մի խաղ» ժողովածուում[3], որը հրատակվել է ժողովածուի առաջին հիսուն երգերի կազմում 1904 թվականին[4], որտեղ միայն տեքստերն են եղել։

«Խնկի ծառ»
Կոմիտասի երգը
Թողարկված1903
Ժանրժողովրդական երգ
Լեզուհայերեն
Տևողություն43 վայրկյան

Թեմա խմբագրել

«Խնկի ծառ»-ը Համբարձման գիշերը երգվող ջանգյուլում է[Ն 1]։ Աղջիկները համբարձման օրը հավաքվում են, վերցնում սափորը, նաև ուտելիքը և գնում դաշտ,այգի կամ որևէ հեռու տեղ, խմում, ուրախանում, ջանգյուլումներ երգում[5]։

Բառեր խմբագրել

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Ձեր դըռանը խընկի ծառ.
Գյուլո՜ւմ ջան.
Խընկենին ա բերել բար,
Գյուլո՜ւմ ջան.
Իմ խորոտիկ, պըզտիկ յար։
Գյուլո՜ւմ ջան։

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Նախշուն բըլբուլ վըրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան.
Երթար ու գար, շորոր տար,
Գյուլո՜ւմ ջան.
Սիրուն յարին օրոր տար։
Գյուլո՜ւմ ջան։

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Մարջան բըլբուլ վըրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան.
Գընար ու գար, շըվին տար,
Գյուլո՜ւմ ջան.
Անուշ յարի թևին տար։
Գյուլո՜ւմ ջան։

Մեր դըռանը խընկի ծառ,
Գյուլո՜ւմ ջան,
Ոսկի բըլբուլ վըրեն թառ.
Գյուլո՜ւմ ջան.
Կարմիր խընձոր անել տար,
Գյուլո՜ւմ ջան.
Ալվան ծաղիկ տանել տար։
Գյուլո՜ւմ ջան[4]։

Նշումներ խմբագրել

  1. Համբարձման տոնը թեպետև կատարվում է Քրիստոսի համբարձման օրը (որի մասին կան հիշատակություններ ժողովրդական խաղիկներում), բայց պետք է ենթադրել, որ այն գոյություն է ունեցել նախաքրիստոնեական շրջանում։ (տես Մարգարիտ Բրուտյան (2014). Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Գեղջկական երգ (PDF). Երևան: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոն.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոմիտաս Վարդապետ (1912). Հայ Գեղջուկ Երգեր, գրի առավ և դաշնակեց Կոմիտաս Վարդապետ №. 23-32. Լայպցիգ: Breitkopf und Härtel. էջ 30.
  2. Խմբագիր՝ Ռոբերտ Աթայան (1960). Կոմիտաս, երգերի ժողովածու. Երևան: Հայպետհրատ, Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կողմից.
  3. Կոմիտաս վարդապետ, Մանուկ Աբեղյան (1904). Հազար ու մի խաղ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 Կոմիտաս (2015). Հազար ու մի խաղ (PDF). Երևան: «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամ. էջ 208. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  5. Մարգարիտ Բրուտյան (2014). Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Գեղջկական երգ (PDF). Երևան: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոն.