Խնդրառություն, բառերի ստորադասական կապակցության եղանակ, որն իրացվում է լրացումների հոլովական և կապային ձևավորմամբ՝ պայմանավորված գերադաս անդամի քերականական իմաստով։ Ժամանակակից հայերենում խնդրառությունը հատուկ է բայերին, մասամբ նաև՝ ածականներին ու գոյականներին։ Խնդրառությունը կարող է լինել ուժեղ (երբ գերադաս բառը պահանջում է որոշակի հոլովով կամ կապով ձևավորված խնդիր), թույլ (երբ լրացումների հոլովական ձևավորումը ավելի շատ կախված է նրանց գործառությունից, շարահյուսական դերից ու պաշտոնից, և լրացյալը կարող է զուգակցվել տարբեր հոլովներով ու կապերով լրացումների հետ), միակի (այն ուժեղ խնդրառություն, որի դեպքում լրացյալը պահանջում է մեկ լրացում), բազմակի (երբ գերադաս բառը պահանջում է մեկից ավելի՝ տարբեր հոլովներով ու կապերով ձևավորված լրացումներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 61