Խլոպուզ Միրզոևայի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շնդեղազգիներ (Colchicaceae)
Ցեղ Խլոպուզ (Merendera)
Տեսակ Խլոպուզ Միրզոևայի (M. mirzoevae)
Միջազգային անվանում
Merendera mirzoevae

Խլոպուզ Միրզոևայի (լատին․՝ Merendera mirzoevae), շնդեղազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է և Հայաստանի էնդեմիկ, որի տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Միջավայրի պայմանների վատացման և բնակության տարածքի մակերեսի կրճատման պատճառ կարող է դառնալ տեսակի աճման վայրերում էկոհամակարգերի վրա շարունակվող ազդեցությունը։ Հանդիպում է Իջևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.