Խիժաճարճատուկ

բույսերի ցեղ
Խիժաճարճատուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ցեղ Խիժաճարճատուկ (Chondrilla)
L., 1753

Խիժաճարճատուկ, ծամանիկ (լատին․՝ Chondrilla), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի բազմաձև ցեղ։ Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են, ճյուղավորվում են հիմքից։ Տերևները նեղ են, հարթ կամ խողովակաձև։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի, հավաքված զամբյուղում։ Պտուղը սերմիկ է։ Արմատային համակարգը հզոր է։ Հայտնի է 42 տեսակ։

Աճում է Հարավային Եվրոպայի, Միջին Ասիայի տափաստաններում, կիսաանապատներում, մասամբ՝ անապատային շրջաններում։ Պարունակում է կաուչուկ, որը բարձր որակի չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 52
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ» հոդվածին։