Խիզախության ուղի, Արիության ճանապարհ (լիտ.՝ Drąsos Kelias), պոպուլիստական ուղղվածությամբ[1] լիտվական քաղաքական կուսակցություն, որը հիմադրվել է 2012 թվականին։ 2017 թվականի տվյալներով անդամների թիվը 2499 է[2]։

Խիզախության ուղի
լիտ.՝ Drąsos Kelias
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Լիտվա
ԱռաջնորդJonas Varkala?
ԿարգախոսԻնչքա՞ն խիզախություն ունես դու։
Հիմնադրված2012
Գաղափարախոսությունպոպուլիզմ
ՇտաբԳարլյավա, Kaunas District Municipality, Լիտվա
Կայքdkpartija.lt

Պատմություն խմբագրել

Կուսակցությունը հիմնել են Դրասյուս Կեդիսի (1971—2010) համախոհները, որը սկանդալային ճանաչման էր հասել՝ կապված երկու մարդկանց սպանության մեղադրանքի հետ, որոնք իբր բռնաբարել էին նրա փոքրահասակ դստերը՝ Դեյմանտեին։ Կեդիսը մահացել է անհայտ հանգամանքներում 2010 թվականին։ Լրատվամիջոցները ենթադրում էին, որ սպանվածների հարազատները և ընկերները վրեժ են լուծել նրանից։ Կուսակցության կողմնակիցները և հիմնադիրներն էին Դրասյուսի քույրը, դատավորը, Նյարինգա Վյացկենեն։ Կուսակցության անվանումը համահունչ էր Դրասյուսի անվան հետ, որը լիտվերենից թարգմանվում է «խիզախություն»[3]։

Կուսակցության ծրագիրն իրենից ենթադրում էր Լիտվայում կաշառակերության դեմ պայքար[4] և դատական համակարգի փոփոխություն։ Կուսակցության ղեկավարը Գարլյավա քաղաքի նախկին կրոնական Իոնաս Վարկալան է։ Կուսակցությունը 2012 թվականի ընտրությունների ժամանակ անսպասելիորեն հավաքել է ձայների 8 %-ը և Լիտվայի Սեյմում ստացել է 7 տեղ, սակայն կորցրել է բոլոր տեղերը հաջորդ ընտրության ժամանակ։ Պառլամենտում եղած ժամանակ կուսակցությունը նախաձեռնել է խոշոր պաշտոնյանի հետ կապված հետաքննություններ, որին պատասխան հաճախ մեղադրվել է ռուսամետ և կրեմլյան քարոզչության մեջ[5]։

Սեյմի անդամ պատգամավորներ (2012–2016) խմբագրել

  • Նյարինգա Վյացկենե (ծնված 1971 թվականին), իրավաբան,
  • Իոնաս Վարկալա (1951), քահանա,
  • Աուրելիա Ստանչիկենե (1966), ճարտարապետ,
  • Ալգիրդաս Վացլովաս Պատացկաս (1943), քաղաքական գործիչ,
  • Վիտաուտաս Անթանաս Մատուլյավիչյուս (1952), լրագրող,
  • պրոֆ. Պովիլաս Գիլիս (1948), տնտեսագետ,
  • Վալդաս Վասիլյաուսկաս (1951), լրագրող[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dapkus, Liudas (2012 թ․ հոկտեմբերի 14), Poll: Ruling coalition to win Lithuanian election, Associated Press
  2. «Lietuvos Respublikos politinių partijų sąrašas» (PDF) (լիտվերեն). Lietuvos Respublikos Teisingumo ministerija. 2017 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  3. 'Anti-paedophile' party poised for parliamentary debut in Lithuania, AFP, 2012 թ․ հոկտեմբերի 13
  4. Beniusis, Vaidotas (2012 թ․ հոկտեմբերի 14), Austerity-weary Lithuania swings left in parliamentary election, AFP, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին, Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին
  5. Скверный детектив (ռուս.)
  6. VRK inf. Արխիվացված 2012-11-17 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել