Խժիշկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք, Վանա լճի արևելյան այգեվետ ափին:

Գյուղ
Խժիշկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի գավառ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԽեժիշկ, Խըժըժ, Խըժիժ, Խժեժք, Խժիժ, Խժիժկ, Խժիշ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

ՊատմությունԽմբագրել

Խժիշկում պաշտոնավարել է գրիչ, նկարիչ, տաղասաց եպիսկոպոս Զաքարիա Գնունյանցը (XVI դար): Բնակիչները բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

ԲնակչությունԽմբագրել

1909 թվականին ուներ 110 տուն հայ բնակիչ։

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Խժիշկն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի:

ԿրթությունԽմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]:

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 729