Խթանաբույս երկարածաղիկ

բույսերի տեսակ
Խթանաբույս երկարածաղիկ
Խթանաբույս երկարածաղիկ
Խթանաբույս երկարածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ենթաընտանիք Valerianoideae
Ցեղ Խթանաբույս (Centranthus)
Տեսակ Խթանաբույս երկարածաղիկ (C. longiflorus)
Միջազգային անվանում
Centranthus longiflorus

Խթանաբույս երկարածաղիկ (լատին․՝ Centranthus longiflorus), կատվախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

1 մ բարձրությամբ, բազմաթիվ ուղղաձիգ կանգնած ցողուններով բազմամյա թխակապույտ խոտաբույս է։ Տերևները ամբողջական են, նշտարաձև։ 30-50 սմ երկարությամբ ծաղկաբույլը ընդհատումներով է։ 3 սմ երկարությամբ, խոշոր ծաղիկները ծիրանագույն կարմիր են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Խաչիկ գյուղի շրջակայք)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Հունաստանում, Բուլղարիայում, Թուրքիայում, Լիբանանում, Իսրայելում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, քարքարոտ լանջերին և քարաթափվածքների վրա, տափաստանային բուսականության մեջ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Պոպուլյացիան գոյություն ունի Նախիջևանում և Հայաստանի սահմանի մոտ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խթանաբույս երկարածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խթանաբույս երկարածաղիկ» հոդվածին։