Խըդըր Նաբի (տոն)

եզդիական տոն

Խըդըր Նաբի (Խըդըր Էյլազի[1]), եզդիական տոն, որը նվիրված է երազանքներ իրականացնող և սիրո բարեխոս, եզդիների սուրբ Խըդըր Նաբիին[2]։ Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ի հաջորդող ուրբաթ օրը[3]։ Տոնը համարժեք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս տոնին։

Խըդըր Նաբի

Տեսակսիրո բարեխոսի տոն
Ամսաթիվփետրվարի 13-ի հաջորդ ուրբաթ օրը
ԿապվածՍուրբ Սարգիս (տոն)

Խըդըր Նաբի խմբագրել

Խըդըր Նաբին կամ այլ անվանմամբ Խըդըր Էյլազը, համարվում է իղձ ու երազանք, նպատակներ իրականացնող, մուրազատու հրեշտակ։ Եզդիական պանթեոնում սուրբն ունի հրեական ծագում[3]։ Ըստ ժողովրդական ավանդությունների՝ Սուրբ Խըդըր Նաբին իր հզորությամբ տիրապետել է տարբեր երևույթների վրա ազդելու կարողության[1]։

Սովորույթներ և ավանդույթներ խմբագրել

Յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ի հաջորդ երկուշաբթի օրը եզդիները մատաղ են անում, իսկ նոր մահացածների ընտանիքում ծոմ են պահում (բարվա Ռադըվըն)։ Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում բոլորը (ռադըվնը պաշիվե)։ Հինգշաբթի գիշերը չամուսնացած աղջիկներն ու տղաներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն իրենց ընտրյալին` ապագա ամուսնուն կամ կնոջը, պատի վրա ալյուրի մեջ թաթախված մատով նշան են անում։

Տոնի օրը՝ ուրբաթ առավոտյան, եզդիները հոգևորակաների հետ գնում են գերեզմանոցներ, աղոթքներ են անում, որից հետո այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում են միմյանց տոնը։

Խըդըր Նաբիի օրը եզդի երիտասարդներն աղոթում են և խնդրում Խդր Նաբիին, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Եզդիների Խըդըր Նաբին՝ սիրահարների տոն».
  2. «Եզդիները նշում են երազանքներն իրականացնող Խըդըր Նաբիի տոնը». 1tv.am. 17 փտր, 2017.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Եզդիականություն, Արման Փոլադյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Եզդիները նշում են «Խըդըր Նաբիին», որը հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ».

Արտաքին հղումներ խմբագրել