Խերմելեք

իգական անձնանուն

Խերմելեք, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն ժողովրդական խեր՝ «հայր» և արաբերեն melek՝ «հրեշտակ» բառերից։ Նշանակում է «հոր հրեշտակ»։ Այնուհետև դարձել է Խերմելիք, որը նշանակում է «նա, ում հայրը մելիք է»։ Հիշատակվել է 14-15-րդ դարերում[1]։

Խերմելեք
Խերմելեք
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունհոր հրեշտակ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Խերմելեք» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խերմելեք, կին Ազարիա գրչի, ով Մոկաց Դաշտ գյուղում 1338 թվականին գրել տվեց Ավետարան[2]։
  • Խերմելիք, դուստր Խաթունի, ով Աղթամարում Թումա աբեղային 1425 թվականին գրել տվեց մի Ավետարան[3]։
  • Խերմելիք, դուստր տանուտեր Աստվածատուրի, ով Ռշտունյաց բերդաձոր վանքում 1463 թվականին Մարգարե գրչին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Խերմելեք ձևով հիշատակված է նաև անթվական մի հիշատակարանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 511 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական, էջ 198
  3. Ձեռագիր Վասպուրական, էջ 352
  4. Ձեռագիր Վասպուրական 443
  5. Ձեռագիր Ագուլիս, Արրտ․ 1911, 318